Պատահո՞ւմ է, որ ձեզ միայնակ զգաք կամ ընկերական աջակցության կարիք ունենաք: Այս զգացումը կարող է առաջանալ անգամ այն մարդկանց մոտ, ովքեր առաջին հայացքից շատ ընկերներ ունեն: Սա լինում է այն դեպքում, երբ մեր ընկերների շարքերում չկան մեզ իրոք հոգեհարազատ մարդիկ, ում կարող ենք վստահել մինչև վերջ և ով ամեն պահի մեր կողքին կլինի: Մեր կողքին իսկական ընկերներ ունենալու համար նախ և առաջ մենք ինքներս պետք է լինենք այդպիսին:
Այսինքն, լավ ընկեր ձեռք բերելու համար պետք է սկսե՛նք ինքներս մեզնից - ՛՛Եթե ուզում եք ունենալ իսկական ընկեր, նախ դուք դարձե՛ք այդպիսին՛՛: Չի կարելի ուրիշներից պահանջել այն, ինչ մենք նրանց չենք տալիս, չէ որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է:
Ինչպես նաև չի կարելի մտածել, որ ընկերը պետք է լինի իդեալական մարդ՝ զուրկ որևէ թերությունից: Դա հնարավոր չէ, քանի որ ընկերը ևս մարդ է , իսկ իդեալական մարդիկ չեն լինում:
Այլ մարդու համար ձեր ժամանակի, ֆինանսների զոհողությունը, ձեր ակնեղծ և անշահախնդիր ընկերությունը , ձեր ուշադրությունն ու ազնիվ մտադրությունները դիմացինի նկատմամբ խոսում են այն մասին, որ դուք ճիշտ եք վարվում: Եթե դուք այդպես վարվեք, մարդիք իրենք կձգտեն դեպի ձեզ: Նրանք ձեր մեջ կտեսնեն ազնիվ և բաց մարդու, նրանց հետաքրքիր կլինի ձեզ հետ:
Կլինեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան օգտագործել ձեզ և օգտվել ձեր բարությունից: Այդպիսի մարդը երբեք չի կարող դառնալ իսկական ընկեր ձեզ համար, փորձեք սահմանակփակել շփումը նման մարդկանց հետ: Բայց ձեր ծանոթների մեջ շատերը կլինեն, որոնք իրոք շնորհակալ կլինեն ձեզ: Նրանք կփորձեն փոխադարձաբար պատասխանել ձեր բարությանն ու ուշադրությանը: Ահա այսպիսի մարդիկ կարող են դառնալ իսկական ընկեր:
Կարևոր է կիրառել նաև հետևյալ քայլերը.
- Վարե՛ք առողջ ապրելակերպ և հետևե՛ք ձեր արտաքինին, սա գրավում է մարդկանց և հետաքրքրություն է առաջացնում:
- Եղե՛ք կենսուրախ և լավատես:
- Դրական լիցքերով պապրուրե՛ք ձեր ներաշխարհը:
- Վստահությամբ և հարգանքով վերաբերվեք դիմացինին և դա փոխադարձ կլինի:
Հովսեփյան Սյուզաննա