Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ են հուշում երազները

Երազները հասկանալու և մեկնաբանելու համար դժվար թե օգնեն երազահանները, քանի որ յուրաքանչյուրիս երազը անհատական նշանակություն ունի և չի կարելի դրանք բացատրել ստանդարտ մեկնաբանությունների օգնությամբ:

 

Ըստ Ֆրեյդի երազները մեր ճնշված մղումների արատացոլումն են :  Այսինքն, մեր այն մղումները, որոնք մենք արտամղել ենք և ճնշել ենք մեր գիտակցության միջոցով, դրսևորվոմ են մեր երազներում, քանի որ քնի ժամանակ գիտակցութունը համարյա բացակայում է և չի խոչընդոտում դրանց դրսևորմանը: Այսպիսով, եթե մենք որևէ երազ ենք տեսնում, պետք է դրան մեկնաբանությունը մեր մեջ փնտրենք և փորձենք հասկանալ, թե իր  ինչ ցանկությունների մասին է   ուզում հուշել մեզ մեր հոգեկանը և եթե կարողանանք գտնել մեր երազի հիմքն ու սկզբնաղբյուրը, ապա կկարողանանք շատ հարցերի լոււծում տնել, քանի որ մեր հոգեկանը ավելի լավ գիտի, թե իրեն ինչ է պետք և ականջ դնելով նրա ձայնին և հուշումներին, մենք կկանգնենք ճիշտ ճանապարհի վրա:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից