Իսկ գիտե՞ք ինչու են երեխաները հեշտությամբ որսում ինֆորմացիան և մտապահում: Որովհետև նրանք անընդհատ մարզում են իրենց ուղեղը և ճանաչողական գործընթացները: Մեր հիշողությունը ժամանակի ընթացքում կարող է անպիտան դառնալ,եթե մենք նրան չհետևենք և բավական ուշադրություն չդարձնենք: Ձեզ ենք առաջարկում 8 մեթոդ, որոնք կօգնեն ձեզ մարզել և լավացնել ձեր հիշողությունը:
- Կարդացե՛ք լավ գրքեր- հետաքրքիր և ճիշտ ընտրված գրքեր կարդալիս մեր ուղեղը սկսում է մտապահել գրքի հերոսների մասին ինֆորմացիա, ուղեղում առաջանում են մտապատկերներ կատարվող իրադարձությունների վերաբերյալ, և մեր ոււղեղը հումք է ստանում, որի վերամշակումն ու մտապահումը ակտիվացնում են նրա աշխատանքը: Գրքերի ընթերցանությունը հարստացնում է նաև ձեր հուզական աշխարհն ու բառապաշարը:.
- Շատ քնե՛ք- ութժամյա առողջ քունը անհրաժեշտ է ուղեղի համապատասխան գործառնական վիճակի պահպանման համար, առանց որի անհնար է մտածողության և հիշողության արդյունավետ գործառնությունը:
- Անընդհատ նոր բաներ սովորե՛ք- նոր ինֆորմացիան անհրաժեշտ է, որպեսզի մեր հիշողութոյունը մարզենք: Որևէ հոբբիով զբաղվեք, հատկապես այնպիսի, որտեղ անհրաժեշտ է նաև մտավոր ներդրում անել և տարբեր բաներ հիշել:.
- Աշխատե՛ք թվերի հետ- մաթեմատիկական խնդիրներ լուծե՛ք, կրկնե՛ք բազմապատկման աղյուսակը:
- Անգիրներ սովորե՛ք- յուրաքանչյուր երեկո, քնելուց առաջ կառող եք որևէ փոքրիկ քառյակ անգիր սովորել, հավատացեք, դա շատ կօգնի:
- Հետազոտե՛ք օտար լեզուներ- հատկապես ուշադրություն դարձրե՛ք բառերի թարգմանության վրա:
- Որևէ բան մտապահելու համար այն կապե՛ք որևէ բանի հետ, որը ձեզ արդեն ծանոթ է, դա կնպաստի, որպեսզի նոր ինֆորմացին ամուր մնա մեր հիշողության մեջ /սա կոչվում է զուգորդական հիշողություն/:
- Վերլուծե՛ք ձեր օգտագործած սննդի բաղադրությունը - օգտագործե՛ք ուղեղի աշխատանքը և հատկապես հիշողությունը լավացնող սննդամթերք: Օգտագործե՛ք սպիտակուցով և կալցիումով հարուստ սնունդ, ընկույզ, գետնանուշ, պանիր, կաթնաշոռ, բանջարեղենային աղցաններ: Սրանց մեջ պարունակվող նյութերը թարամացնում են նեյրոնների թաղանթները:
Հովսեփյան Սյուզաննա