Հոգեբանի անկյուն 

Ընդամենը կես ժամ և Դուք հաջողակ եք

Բոլոր անհաջողությունների պատճառն անհամբերությունն է, նաև  ցանկությունը կատարած աշխատանքի արդյունքի միանգամից  ստացման  և բոլոր երազանքների միանգամից  կատարման:  Ճիշտ է ասված, որ հաջողույթունը պահանջում է ժամանակ, իսկ մեծ հաջողությունը շատ ժամանակ է պահանջում:

 

Ռիչարդ Բրենսոնը միանգամից միլիոնատեր չի դարձել, Մադոննան հանկարծակի չի դարձել փոփ երաժշտության թագուհի, հիշեք:  

 

Կես ժամ թեորեմը, որը  Ձեզ այժմ կառաջարկենք,  կուղեկցի Ձեզ դեպի հաջողություն:  Ամբողջ  խնդիրն այն է, որ ամեն օր Դուք պետք է անեք մեկ նմանատիպ գործողություն, որը տևում է ընդամենը  կես ժամ: Պետք է ամեն օր կես ժամ տրամադրել կարդալուն, այս ճանապարհով մեկ տարվա ընթացքում Դուք կարդացած կլինեք քսանչորդ գիրք: Սա ավելի շատ է, քան մարդկանց զգալի մասը կարդում է տասը տարվա ընթացքում:  Դուք կարող եք օրվա այդ կես ժամը նվիրել օտար լեզու սովորելուն, կամ էլ այլ օգտակար գիտելիքներ ձեռք բերելուն:  Օգտագործեք ամեն օր այդ կես  ժամը Ձեր երազանքին հասնելու համար: Զբաղվեք նրանով, ինչը Դուք ամեն օր հետաձգում եք, որոշ ժամանակ անց, հետ նայեք և կտեսնեք, թե ինչքան հաջողություններ եք գրանցել այդ ընթացքում:

 

Դուք կզարմանաք, տեսնելով Ձեր առաջընթացը, որը ընդամենը կես ժամվա արդյունք է, հասկացեք, որ Դուք անում եք ավելին, քան այլ մարդիկ: Համբերատար եղեք, քանի որ ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր, և ինչքան հրաշալի է Ձեր նպատակը, այնքան դրան հասնելու համար պահանջվող քայլերը մեծ են:

 

 

 

 

Նույն շարքից