Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս կատարել մասնագիտության ընտրություն

Մասնագիտության ընտրությունը կամ մասնագիտական կողմնորոշումը մեր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկն է, հետևաբար պետք է լուրջ և պրոֆեսիոնալ վերաբունք ցուցաբերել այդ հարցին, քանի որ մասնագիտության ճիշտ ընտրությունը կյանքում հաջողակ լինելու, մասնագիտական աշխատանքում ինքնակատարելագործման և ինքնահաստատման հասնելու, աշխատավայրում  բավարարվածության զգացում ունենալու կարևորագույն գրավականն է:

 

Մասնագիտության ընտրություն կատարելիս հաշվի առնենք հետևյալը՝


  • Կատարենք մասնագիտությունների շուկայի ուսումնասիրություն
  • Մասնագիտությունների մասին ունենանք անհրաժեշտ բազային գիտելիքներ
  • Հասկանանք, թե ինչ մասնագիտություններ են պետք այսօր, որպեսզի ճիշտ պլանավորենք թե ինչ կլինի  մի քանի տարի հետո
  • Իմանանք, թե որ հաստատություններն են պատրաստում այդ մասնագետներին
  • Հնարավորություն գտնենք պրակտիկորեն կիրառել սեփական ուժերը այդ ոլորտում:
  • Գնահատենք աշխատանքի ընդունման իրական հնարավորությունը:
 

Մասնագիտության ընտրություն կատարելիս փորձենք ճանաչել մեր սեփական անձը՝


  • Մեր հետաքրքրություններն ու հակումները
  • Ընդունակությունները, գիտելիքներն ու կարողությունները
  • Անձնային առանձնահատկությունները
  • Մեր առողջական վիճակը, օրինակ՝ կարո՞ղ ենք արդյոք աշխատել դատավոր, թե ավելի լավ է զբաղվել մանկավարժական գործունեությամբ:
 

Փորձենք պատասխանել հետևյալ հարցերին՝


v  Ո՞վ եմ ուզում դառնալ մասնագիտությամբ

v  Ինչպիսի՞ հաջողությունների եմ ձգտում հասնել մասնագիտության մեջ

v  Որտե՞ղ գնամ սովորելու

v  Ինչպե՞ս ընտրեմ ուսումնական հաստատությունը:

 

Եվ վերջում՝ մասնագիտական կողմնորոշումն իրականացնելուց հետո չմոռանանք կատարել SWOT- վերլուծություն պարզելու համար մեր ընտրած մասնագիտության՝

 

Strenghts- ուժեղ կողմերը

Weaknesses-թույլ կողմերը

Opportunities-հնարավորությունները

Threats-ռիսկերը


Հաջողություն Ձեզ մասնագիտության ընտրության, կայացման և մասնագիտական աճի հարցերում:

 

Զարոյան Մարինե

Նույն շարքից