Տղամարդկանց և կանանց էվոլյուցիան տարբեր կերպ է ընթացել, քանի որ տարբեր են եղել հանգամանքները: Տղամարդը որսի է գնացել, կինը հավաքչությամբ է զբաղվել: Տղամարդը պաշտպանել է, կինը` խնամել: Արդյունքում ինչպես մարմնի, այնպես էլ մտածողության զարգացումը տարբեր ճանապարհով է ընթացել: Ինչպես մարմինն էր կատարելագործվում, որպեսզի կարողանա արդյունավետ կերպով լուծել իրեն առաջադրվող խնդիրները, այնպես էլ փոփոխությունների էր ենթարկվում մտածողությունը: Տղամարդիկ դառնում էին ավելի բարձրահասակ և ուժեղ, քան կանայք, և դրա հետ մեկտեղ փոփոխություններ էին տեղի ունենում ուղեղում և համապատասխանաբար զարգանում էին այն կենտրոնները, որոնք պատասխանատու էին ֆիզիկական ուժի համար: Եվ դա տեղի էր ունենում բոլոր փոփոխությունների ժամանակ, ինչն էլ ի վերջո հանգեցրեց նրան, որ այժմ կանանց և տղամարդկանց ուղեղները գործառույթային առումով ունեն մի շարք տարբերություներ: Նրանք տարբեր կերպ են մտածում, տարբեր կերպ են հավատում, նրանց ընկալումները տարբեր են: Իսկ թե կոնկրետ ինչ տարբերությունների մասին է խոսքը, կներկայացնենք հաջորդ հոդվածում: