Հոգեբանի անկյուն 

Ինչո՞ւ տղամարդիկ չեն կարողանում խաբել կանանց

Մարմնի լեզվի  ուսումնասիրմանը նվիրված հետազոտությունները ցույց են տվել,  որ հաղորդագրության ստացումը իրականանում է 60-80 տոկոս ոչ խոսքային ազդակների միջոցով, 20-30 տոկոս ձայնի տոնայնության միջոցով, և միայն 7-10 տոկոսն է ընկալվում բառերի միջոցով: Կնոջ հիանալի ընկալունակությունը նրան հնարավորություն է տալիս որսալ և վերլուծել ինֆորմացիան , իսկ ուղեղի կիսագնդերի միջև արագ ինֆորմացիայի փոխանակությունը թույլ է տալիս ակնթարթորեն համադրել և ապակոդավորել բառային, տեսողական և այլ ազդակները:


Ահա թե ինչու կնոջը շատ դժվար է խաբել, երբ նրա հետ շփվում ես դեմ առ դեմ: Իսկ տղամարդուն ստել՝ նայելով նրա աչքերի մեջ, ավելի հեշտ է, քանի որ տղամարդն օժտված չէ բավականաչափ զգայունակությամբ, որպեսզի արագ զգա խոսքի և շարժուձևի միջև առկա հակասությունները: Այն տղամարդիկ, որոնք պատրաստվում են կնոջը ստել, եթե դա իրոք անհրաժեշտ է, ավելի լավ է դա անել հեռախոսով, նամակով կամ մութ սենյակում, որպեսզի կինը չտեսնի նրա ժեստերը: 

 

Նույն շարքից