Դարեր առաջ կանանց այրում էին կրակի վրա գերբնական ընդունակություններ ունենալու համար: Նման ընդունակություններին էին դասում մարդկանց հարաբերությունների արդյունքը կանխատեսելու, ստախոսին հայտնաբերելու, կենդանիների հետ խոսելու և իրականում տեղի ունեցածը կռահելու ընդունակությունը: 1978 թվանակին փորձ է կատարվել, որի ժամանակ կանանց ցուցադրել են լացող երեխաների կարճատև տեսահոլովակներ, որոնք անձայն էին, և կանայք պետք է կռահեին, թե ինչու է երեխան լացում: Կանայք մեծամասամբ կարողանում էին որոշել երեխաների հույզերը` նշելով հույզերի մեծ դիապազոն: Նույն փորձը կատարել են տղամարդկանց հետ, ինչի արդյունքները շատ խղճուկ են ստացվել, միայն 10 տոկոս տղամարդիկ են կարողացել տարբերել երեխաների հույզերը: Տղամարդկանց մեծ մասը ուրախությամբ հայտնել են` ‘’Երեխան մայրիկին է ուզում’’` չփորձելով հասկանալ երեխայի իրական հույզերը: Երկվորյակների հետ կատարված փորձերը ցույց են տվել, որ տղամարդիկ, հատկապես պապիկները, համարյա չեն կարողանում տարբերել միաձվանի երկվորյակներին, իսկ ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները որպես կանոն չեն սխալվում երկվորյակներին տարբերելու հարցում:
Եթե սենյակում լինեն 50 զույգեր, կնոջը կպահանջվի 10 րոպե, որպեսզի որոշի, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ փոխհարաբերությունների մեջ է մեկը մյուսի հետ` վիճել են, հաշտ են կամ այլ փոխհարաբերության մեջ են: Երբ սենյակ է մտնում տղամարդը, տեղի է ունենում միանգամայն այլ երևույթ: Տղամարդը սքան է անում սենյակը` գրանցելով մուտքերն ու ելքերը, մտածում է հնարավոր վտանգների և դրանցից խուսափելու մասին: Ապա նա սկսում է փնտրել ծանոթ դեմքեր և պոտենցիալ թշնամիներին: Իսկ կինը այդ նույն ժամանակում աչքի է անցկացնում բոլոր դեմքերը և գիտի, ով, ինչ և ինչպես, ով ով է, և ինչպես են իրենց զգում ներկաները: Կանանց ինտուիցիայի բարձր մակարդակը և չափազանց մեծ զգայունակությունը նրան հնարավորություն է տալիս ավելի մեծ ինֆորմացիա ստանալ և վերլուծել, ինչն էլ բնորոշվում է որպես վեցերորդ զգայարան: