<< Գենետիկ հիշողությունը կենդանի է և միշտ գործում է >>: Այն մեր բնազդների բաղկացուցիչ մասն է կազմում: Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մոտ իրենց տունն ու ընտանիքը պաշտպանելու բնազդը գալիս է գենետիկ հիշողությունից, նրանց ուղեղը միշտ արթուն է և պատրաստ պաշտպանելու իր տարածքը: Կա մի հետաքրքիր հանգամանք՝ տղամարդիկ բնազդաբար ընտրում են անկողնու այն հատվածը, որը մոտ է դռանը, որպեսզի վտանգի դեպքում պաշտպան կանգնեն մտերիմներին: Եթե տղամարդը պառկած է անկողնու հակառակ կողմում, նա կարող է գիշերը շատ վատ քնել, կամ ընդհանրապես չքնել, չհասկանալով անգամ դրա պատճառը: Ամուսնու բացակայության ժամանակ կինը ենթագիտակցորեն պառկում է ամուսնու տեղը, դրանով իսկ ստանձնելով նրա պաշտպանող դերը: Քանի որ կանանց մոտ գենետիկորեն զարգացած է մայրական բնազդը, կանայք կարող են արթնանալ անգամ երեխայի թեթև շշուկից, ինչը տղամարդուն չի խանգարում հանգիստ քնել, իսկ տղամարդիկ ի տարբերություն կանանց կարող են արթնանալ դրսից լսվող աղմուկից կամ քամու ձայնից, ինչը կանանց չի խանգարում: Մարդկային ուղեղը իր գենետիկ հիշողության մեջ միշտ պահում է իր տարածքը և մտերիմներին պաշտպանելու բնազդը և այդ բնազդը շղթայաբար կփոխանցվի:
Ուղեղի գենետիկական հիշողությունը