Երազ տեսնելու ժամանակ մարդու օրգանիզմը գտնվում է հանգստի վիճակում, իսկ ուղեղի ակտիվությունը հասնում է մինիմալի: Երազը քնի որոշակի փուլում տեղի ունեցող պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն է: Երազների ուսումնասիրության գիտական ուղղությունը կոչվում է օնեիրոլոգիա։ Հազարավոր տարիներ բազմաթիվ գիտնականներ իրենց կյանքը նվիրել են երազների էության բացահայտմանը, չնայած այդ ամենին, դեռ շատ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Երազի բովանդակությունը և նպատակը հստակորեն հասկանալի չէ: Երազները համարվում են կապ անգիտակցականի հետ, դրանք լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական, մելանխոլիկ, արկածային, կամ սեքսուալ։ Երզում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։ Շատերը կարծում են, որ երազների միջոցով կարելի է գուշակել անգամ հեռավոր ապագան և շատ դեպքերում դա համապատասխանում է իրականությանը: Մեր ենթագիտակցությունը մեզ ինֆորմացիա է ուղարկում երազների տեսքով և դրանք ճիշտ մեկնաբանելու դեպքում հնարավոր է ապագայի մասին որոշակի ինֆորմացիա ստանալ: Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում, իսկ հավատալ երազներին, թե ոչ որոշեք ինքներդ:
Երազի առեղծվածը