Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ են ուզում երեխաները

Երեխայի ճիշտ զարգացման համար կարևոր նախապայման է ծնողների սերն ու հոգատարությունը: Երբ երեխան զգում է, որ ինքը ցանկալի և սիրելի է, ապա նրա հոգեկանի առողջ զարգացումն երաշխավորված է: Բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխան լինի դաստիարակված, կիրթ և խելացի, բայց նրանք պետք է հիշեն, որ երեխայի համար առաջին օրինակը հենց իրենք են: Ծնողը պետք է լինի երեխայի ընկերը, զրուցակիցը և ուսուցիչը: Երեխաները նման են փոքրիկ ծիլերի, եթե  նրանց հանդեպ ցուցաբերվի ճիշտ խնամք և հոգատարություն, ապա նրանք լավ  կաճեն  և  բարի պտուղներ  կտան: Ջուրը և արևի լույսը սնուցում են բույսերին, այնպես էլ ծնողների սերը, նրբությունը և բարի խոսքն օգնում է երեխաներին մեծանալ հոգեպես և ֆիզիկապես առողջ: Երեխաների հետ շատ խաղացեք, կիսեք նրանց հետաքրքրությունները, անուշադրության մի մատնեք անգամ նրանց փոքրիկ ձեռքբերումները, քաջալերեք նրանց ամեն հարցում և կտեսնեք, թե ինչպես են նրանք ամեն օր կատարելագործվում ձեր աչքի առաջ, գիշերը անպայման կարդացեք նրանց համար, համբուրեք քնից առաջ և կտեսնեք, որ այս ամենն անելով դուք նրանց հոգում ոչ մի տեղ չեք թողի չարության կամ վատ արարքի  համար:

Նույն շարքից