Կանայք անմիջապես հասկանում են, որ դիմացի անձնավորությունը անհանգստացած է կամ հուզված, իսկ տղամարդուն դա հասկանալու համար անհրաժեշտ են փաստեր, առանց դրանց նա երբեք չի հասկանա թե ինչ է կատարվում: Կանայք չափազանց զգայուն և ուշադիր են, դա գալիս է նրանց դերից, չէ որ նրանք են պահում ընտանիքի անդորրը, նրանք նկատում են շրջապատում կատարվող անգամ ամենափոքրիկ փոփոխությունը: Կանացի ինտուիցիան միշտ զարմացրել է տղամարդկանց, նրանք զգում են գրեթե անեն ինչ, բայց դրա հետ մեկտեղ նրանց մոտ շատ թույլ է զարգացած տարածական կողմնորոշումը, նրանք որպես կանոն վատ վարորդներ են: Կինը հանդիսանում է ընտանիքի բարեկեցության պահապաողը, նա պետք է նկատի իր խնամակալության տակ գտնվողների կարիքները՝ նրանց ցավը, սովը, հուզական վիճակը, դեպրեսիան կամ ուրախությունը: Դեռ քարանձավային ժամանակներից տղամարդիկ եղել են դրսում և շատ քիչ ժամանակ են անցկացրել տանը, այդ պատճառով էլ չեն կարողանում առանց խոսքի ըմբռնել միջանձնային հարաբերությունները:
Բժիշկ-հոգեբան Ռուբեն Գուռը իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ անգամ հանգստի ժամանակ կանայք չեն կարողանում լիցքաթափվել մինչև վերջ: Հանգստի վիճակում գտնվող տղամարդու ուղեղի ակտիվությունը ընկնում է 70%-ով, իսկ կանանցը 10%-ով, այսինքն կինը անընդհատ ստանում և վերլուծում է շրջապատից ստացվող ինֆորմացիան: Կինը գիտի, թե ում հետ են շփվում իր երեխաները, ինչ կարիքներ, երազանքներ, վախեր ու հույսեր ունեն նրանք, իսկ տղամարդկանց համար նրանք պարզապես փոքրիկ մարդուկներ են, ովքեր վազվզում են տնով մեկ: