Հոգեբանի անկյուն 

Մի քանի տեխնիկա, որոնք կօգնեն ձեզ հասկանալ մարմնի լեզուն

Ձեր առջև խնդիր դրեք, օրական գոնե 15 րոպե տրամադրել ուրիշների ժեստերի ուսումնասիրմանը և մեկնաբանմանը, ինչպես նաև սեփական ժեստերի վերլուծությանը: Դա անելու համար պետք է ընտրել այնպիսի տեղ, որտեղ կան շատ մարդիկ ու հնարավորություն կա տարբեր մարդկանց ժեստեր հետազոտելու: Օրինակ, հիանալի վայր է օդանավակայանը, քանի որ այստեղ առկա է մարդկային հույզերի մի ողջ սպեկտր` վախ, բարկություն, ուրախություն, տխրություն, անհամբերություն: Եթե դուք ունենաք նաև տեսական գիտելիքներ ժեստերի վերաբերյալ, դա ձեզ կօգնի հեշտությամբ որսալ և հասկանալ ձեզ շրջապատող մարդկանց ժեստերը: Հեռուստատեսությունը ևս կարող է ձեզ օգնել զարգացնել ժեստերը հասկանալու ունակությունները. Անջատեք հեռուստացույցի ձայնը և փորձեք կռահել, թե ինչի մասին են մարդիկ խոսում և ինչ են զգում` ելնելով նրանց շարժուձևից և ժեստերից: Ապա յուրաքանչյուր 5 րոպեն մեկ միացրեք ձայնը և լսեք, թե որքանով է ձեր կռահած ինֆորմացիան համապաասխանում իրականությանը:

Զարգացնելով  դիմացինի ժեստերը հասկանալու ձեր ունակությունները` դուք ձեր հաղորդակցումը կդարձնեք ավելի արդյունավետ և հագեցած:

Նույն շարքից