Հոգեբանի անկյուն 

Ժեստերի նշանակությունը

Ամբողջ աշխարհում հաղորդակցական հիմնական  ժեստերը չեն տարբերվում իրարից: Երբ մարդիկ ուրախ են, նրանք ժպտում են, երբ տխուր են` մռայլվում են:

 

Գլխի ուղղահայաց շարժումը համարյա ամբողջ աշխարհում նշանակում է այո կամ համաձայնություն: Ենթադրվում է, որ այս ժեստն ի ծնե է, քանի որ այն կիրառվում է նաև խուլերի և կույրերի կողմից: Գլխի հորիզոնական շարժումը նշանակում է ժխտում կամ անհամաձայնություն, որն ունի մանկական ծագում: Օրինակ, երբ երեխան կշտանում  է կաթ ուտելիս նա գլխի հորիզոնական շարժումներ է անում և մայրիկին հասկացնում, որ այլևս չի ուզում ուտել:

 

Ուսերը վեր բարձրացնել- այս ժեստը նշանակում է, որ խոսողը չգիտի կամ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այս ժեստը ամբողջական է լինում, երբ ափերը պարզված են, իսկ հոնքերը վեր են բարձրացված:

 

Չնայած որ ժեստերը համարվում են ունիվերսալ համեմատած խոսքային հաղորդակցման, այնուամենայնիվ դրանցում ևս առկա են մշակութային տարբերություններ: Այսինքն մի ազգի ժեստերը կարող են տարբերվել մյուս ազգի ժեստերից:

 

OK ժեստը կամ մատների օգնությամբ սարքվող օղակը- այս ժեստը տարածում է գտել Ամերիկայում 19-րդ դարի սկզբում: OK բառի նշանակության վերաբերյալ կան մի քանի մոտեցումներ: Որոշ մարդիկ կարծում են, որ դա նշանակում է " all correct", որը ժամանակի հետ փոփոխության է ենթարկվել և դառել "Oll - Korrect": Մյուսներն ասում են, որ դա "нокаут" բառի հականիշն է, որն անգլերեն արտահայտվում է հետևյալ տառերի միջոցով` К.О.: Եվրոպական մի շարք երկրներում այս ժեստը նշանակում է ‘’ ամեն ինչ կարգին է’’, իսկ որոշ երկրներում այն ունի բոլորովին այլ նշանակություն, օրինակ, Ֆրանսիայում այն նշանակում է զրո, ոչ մի բան, Ճապոնիայում` փող, իսկ միջերկրածովյան մի շարք երկրներում այն օգտագործվում է տղամարդու համասեռամոլությունը նշելու համար:

 

Այդ իսկ պատճառով ճամփորդելով տարբեր երկրներ, հարկ է ծանոթանալ նրանց ոչ խոսքային  հաղորդակցման մշակութային առանձնահատկություններին, որպեսզի սխալ ժեստի միջոցով սխալ ինֆորմացիա չհաղորդենք դիմացինին:

 

Հաջորդ հոդվածներում կանդրադառնանք տարբեր ժեստերի և դրանց նշանակությանը, ինչը Ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ դիմացինին և նրա իրական ասելիքը:

Նույն շարքից