Ընտանեկան կոնֆլիկտներն անխուսափելի են յուրաքանչյուրիս կյանքում, սակայն եթե մենք հասնականք դրանց առաջացման պատճառները, ապա դրանց կանխումն ու հաղթահարում ավելի դյուրին կլինի: Ըստ առաջացման պատճառների Սիսենկոն դասակարգում է ներընտանեկան կոնֆլիկտներն այսպես.
Աշխատանքի անհավասարաչափ բաշխման հետևանքով առաջացող կոնֆլիկտներ - այսինքն ամուսիններն իրենց իրավունքներն ու պարտականությունները սխալ են ընկալում և հաճախ իրենց ավելի շատ իրավունքներ են վերագրում, քանի իրականում ունեն և թերանում են իրենց պարտականություններ կատարման մեջ, ինչը հանգեցնում է կոնֆլիկտի:
Կոնֆլիկտներ, որոնք առաջանում են պահանջմունքներ անբավարարվածության հետևանքով, որի վրա ազդում են ամուսնա-ընտանեկան ոչ ադեկվատ և հակասական պատկերացումներն ու ակնկալիքները: Այսինքն, մարդու այն պահանջմունքները, որոնք պետք է բավարարվեն ընտանիքում, չեն բավարարվում, ինչի հետևանքով նա սկսում է կոնֆլիկտի մեջ մտնել ընտանիքի մյուս անդամների հետ` նրանց մեղադրելով իր վիճակի համար, այնինչ իրականում, գուցե ընտանիքի անդամները տեղյակ էլ չեն, թե նա իրենցից ինչ ակնկալիքներ ունի և ինչ պետք է իրենք անեն, որ վերջինս իրեն բավարարված զգա:
Կոնֆլիկտներ, որոնք ծագում են դաստիարակության թերությունների պատճառով - շատ հաճախ ամուսինների դաստիարակությունը կարող է առանցքային դեր կատարել նրանց ընտանեկան կյանքում, քանի որ, եթե առկա լինեն էական հակասություններ նրանց դատիարակության մեջ, նրանք դժվարությամբ կկարողանան հաղորդակցվել, չեն ունենա շփման ընդհանուր եզրեր, զարգացվածության մակարդակը կարող է տարբերվել, ինչը սուր կոնֆլիկտների կարող է հանգեցնել:
Այդ պատճառով, ընտանիք կառուցելիս հարկավոր է հստակեցնել և սեփական ակնկալիքներն ու սպասումները սիրելիից, և նրանը` ձեզնից, որպեսզի ձեր ընտանեկան կյանքում կոնֆլիկտները հազվադեպ երևույթ լինեն, չէ որ ինչպես նկատեցիք, ընտանեկան կոնֆլիկտների հիմքում իրականում ընկած է ընտանիքի անդամների ընկալումների և ակնկալիքներ աղճատվածությունը:
Հովսեփյան Սյուզաննա