Ուժեղ լինելու և կյանքը իմաստավորված ապրելու հաար անհրաժեշտ է միշտ հետևել ուժեղ մարդկանց հետևյալ 6 սկզբունքներին կամ կանոններին.
Երբեք մի՛ խուսափեք սեփական վախերից
Եթե մարդը խուսափում է իր վախին դեմ առ դեմ հանդիպել, ապա այդ վախն ի զորու է նրան բառացիորեն սպանել: Այդ պատճառով հավաքեք ձեր կամքը և նայեք ձեր վախերի դեմքին և վերլուծեք դրանց պատճառները: Դուք կհասկանաք, որ վախը իրականում միայն միտք է, ձեր երևակայության արդյունքը, իսկ դա դուք կարող եք կառավարել, քանի որ այն ձեր ներսում է:
Միշտ ապրե՛ք ներկայով
Հիշե՛ք, որպեսզի տեղի ունենան դրական փոփոխություններ, անհրաժեշտ է, որ մենք նախ և առաջ ազատվենք բացասական անցյալից: Համարձակ կերպով ձեր ուսերից գցե՛ք անհաջողությունների և կորուստների բեռը: Կերտե՛ք ձեր կյանքը նոր դրական էպիզոդներով:
Ազատվե՛ք ինքներդ ձեզ խխճալու զգացումից
Խղճահարության զգացումը մեզ ստիպում է շրջանաձև պտտվել և կրկին ու կրկին վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել ենք: Դա շատ էներգիա է խլում և ոչ մի արդյունքի չի հանգեցնում: Անիմաստ է պատժել ինքդ քեզ այն բանի համար, որ անցյալում ինչ-որ մեկը նեղացրել է քեզ:
Հեռու վանե՛ք բացասական մտքերը
Գիտակցորեն ձեր բոլոր մտքերը ձևակերպե՛ք դրական կերպով, ձեզ պարուրեք դրանակ մտքերով, չէ որ դրանք բումերանգի էֆեկտ ունեն և անպայման հետ կգան: Հեռու վանե՛ք բացասական մտքերը, մի՛ ֆիքսվեք դրանց վրա:
Ամեն օր ժամանակ հատկացրե՛ք ինքներդ ձեզ
Կարևորեք սեփական հաճույքները, արե՛ք այն, ինչ ձեզ ուրախացնում է, զվարճացե՛ք: Զբաղվե՛ք ձեր խնամքով, զարգացմամբ, ինքնակրթությամբ:
Միշտ օգնե՛ք այլ մարդկանց
Միշտ ժամանակ և ռեսուրսներ տրամադրեք այլ մարդկանց և օգնեք նրանց: Եվ հիշե՛ք, օգնելով ուրիշներին` դուք հեշտացնում եք ձեր կյանքը:
Այս կանոններին հետևելը ձեզ կօգնի դառնալ ավելի ուժեղ և ինքնավստահ, թույլ կտա հեշտությամբ հաղթահարել կենսական դժվարությունները: Յուրաքանչյուր դժվարության հաղթահարմանը զուգընթաց դուք կդառնաք ավելի ուժեղ :