Աֆանասևի տեսության համաձայն սերը էյֆորիայի վիճակ է, որի միջոցով մարդը դիմացինի մեջ տեսնում է երջանկության հասնելու եթերային ուղին: Նա գտնում է, որ սերը թույլ է տալիս մարդուն հասնել որոշակի ինքնակատարելագործման: Սիրո տեսությունների շարքում ուշագրավ է Ստերնբերգի սիրո եռանկյունու տեսությունը: Ըստ նրա սերը բաղկացած է երեք հիմնական տարրերից, որոնցից յուրաքանչյուրը կազմում է եռանկյունու մի անկյունը: Այդ տարրերն են.
- Ինտիմ տարր /մտերմություն/
- Ֆիզիկական տարր /կիրք, սեքսուալություն/
- Պատասխանատվության տարր:
Կախված սիրո տեսակից` այս տարրերը նրա մեջ տարբեր չափով են արտահայտված լինում: Հետևաբար ըստ տարրերի համադրության առանձնացնում են սիրո հետևյալ տեսակները
Համակրանք- այստեղ առկա է ինտիմությունը, կիրքը և պատասխանատվությունը բացակայում են:
Կրքոտ սեր- առկա է կիրքը, մյուս տարրերը բացակայում են:
Ռոմանտիկ սեր- այն ենթադրում է պարտականությունների ընդունում միայն մեկի կողմից: Սիրո այս տեսակի մեջ առկա են կիրքն ու ինտիմությունը:
Սեր-ընկերություն- այստեղ առկա է ինտիմությունը և պատասխանատվությունը, սակայն բացակայում է կիրքը: Սա հանդիպում է միասին երկար տարիներ ապրած ամուսինների շրջանում:
Կույր սեր- առկա են կիրքն ու պատասխանատվությունը, բացակայում է ինտիմությունը:
Կատարյալ սեր- այստեղ առկա են բոլոր տարրերը` ինտիմություն, պատասխանատվություն և կիրք: Այս սիրո առկայության դեպքում զույգը իրեն ներդաշնակ ու երջանիկ է զգում: