Ուրախությունը զգացում է, երբ մարդ գիտակցում է իր հնարավորությունների իրականացումը: Եվ իսկապես, ինքնաիրականացումը միշտ ուրախացնում է մարդուն: Սակայն այդ ճանապարհին հանդիպում են շատ խոչընդոտներ, որոնք դժվարացնում են դրան հասնելը: Այդ խոչընդոտներն են.
Բազմաթիվ օրենքներ- չափից շատ նորմերն ու օրենքները սահմանափակում են մարդուն և նրա ստեղծագործական պոտենցիալը, խոչընդոտում նրա ակտիվությանն ու զարգացմանը:
Մարդկանց միջև մակերեսային շփումը- մարդիկ ունեն բազմաթիվ ծանոթներ, ընկերներ, որոնց հետ շփվում են, սակայն շատ քիչ են այն մարդիկ, որոնց հետ շփումը խորքային է, որոնց հետ նրանք իրենց հասկացված, սիրված ու երջանիկ են զգում:
Երեխաների չափազանց դոգմատիկ դաստիարակությունը- սա կարծես սպանում է երեխայի ինքնաբացահայտման և ինքնադրսևորման ծիլերը և նա մեծանում է դոգմաների ու կարծրատիպերի ազդեցությամբ, որոնք հիմնականում ճնշող բնույթ ունեն:
Տղամարդկության ու կանացիության մասին պատկերացումների անճշտությունը- սեռային դեռերի խառնաշփոթը թույլ չի տալիս կնոջը կամ տղամարդուն ճիշտ նույնակականալ իր սեռի հետ և դրսևորել իրեն այնպիսին, ինչպիսին կա:
Մարդու ֆիզիկական կարգավիճակը- մարդու ֆիզիկական տվյալները ևս կարող են խոչընդոտել նրա ինքնաիրականացմանը, քանի որ որոշակի ֆիզիկական սահմանափակումներ են ունենում և կրկնակի դժվարանում է երջանկության հասնելու ուղին, սակայն մեծ հավատի և կամքի ուժի դեպքում բոլորն էլ կարող են ձեռք բերել իրենց երջանկությունն ու ինքնաիրակականալ: