Հոգեբանի անկյուն 

Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ է աուտոգեն մարզումը

Ինքնակարգավորման շատ կարևոր մեթոդ հանդիսացող աուտեգեն մարզումը իրականացվում է նստած կամ պառկած որոշակի դիրք զբաղեցնելով և մի քանի փուլերով իրականացվող վարժութունների միջոցով, որոնք ուղղված են տաքության, ծանրության զգացումներ առաջացնելուն, սրտի աշխատանքի, շնչառության, տարբեր օրգանների աշխատանքի կարգավորմանը,  ցանկալի արդյունքին կենտրոնացմանը: Աուտոգեն մարզումը հնարավորություն է տալիս առանց կողմնակի ազդեցության հասնել հարմարավետ, քնին մոտ վիճակի, մոբիլիզացնել օրգանիզմի ռեզերվները: Աուտեգեն մարզման միջոցով հնարավոր է կարճ ժամանակահատվածում ամբողջովին հանգստանալու, ձեռք բերել ինքնատիրապետում, բարձրացնել աշխատունակությունը, նվազեցնել ցավային զգացողությունների ինտենսիվությունը:

 

Աուտեգեն մարզման միջոցով կարելի է փոխել կյանքի և ինքն իր նկատմանբ ունեցած վերաբերմունքը` ցանկալին դարձնելով իրական:


Արամյան Նունե

Նույն շարքից