Հոգեբանի անկյուն 

Մեդիտացիա

Խորը կենտրոնացվածության վիճակի, ներդաշնակության կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով (լատիներեն meditation` մտորում, խորհրդածում): Մեդիտացիայի հիմնական նպատակը հոգեկան և ֆիզիկական ողջ գործունեության արմատներին, ինքնությանը վերադառնալն է:

Հնդիկ հոգևոր առաջնորդ Օշոն նշում է. «երբ ձեր յուրաքանչյուր ակտիվություն դադարել է և դուք ուղղակի կաք, դուք ուղղակի գոյություն ունեք, հենց դա է մեդիտացիան…մեդիտացիան աճ է, որն առաջանում է մարդու ողջ գոյությունից, այն գոյության աճ է»:

 

Մեդիտացիոն գործընթացը ենթադրում է երեք մակարդակ.

 

  • Ø թուլացում,
  • Ø կենտրոնացում,
  • Ø հենց մեդիտացիոն վիճակ, որի խորության աստիճանը կարող է լինել տարբեր` կախված մեդիտացիա իրականացնողի փորձից և սիանսի տևողությունից :

 

Մեդիտացիայի իրականացման անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում հանգիստ շրջապատը, հարմարավետ դիրքը, կենտրոնացման օբյեկտի առկայությունը, պասիվ դիրքորոշումը: Մեդիտացիայի իրականացման ճանապարհներից մեկը կենտրոնացումն է: Մեդիտացիայի ժամանակ ուշադրությունը կենտրոնացվում է միայն մեկ օբյեկտին` շնչառությանը, մարմնին, դիրքին, որևէ առարկայի:

 

Մեդիտացիան ոչ միայն ապահովում է մարդու հանգիստ վիճակը, այլ նաև հնարավորություն է տալիս դուրս հանել զայրույթը, լարվածությունը և հոգնածությունը: Արդյունքում բարձրանում է մարդու աշխատունակությունը, ինքնավստահությունը, ինքնահարգանքը:

 

Արամյան Նունե

Նույն շարքից