Ազնվություն և բացություն – բաց ափերը խոսում են այն մասին, որ զրուցակիցն անկեղծ է, ահա թե ինչու են երդման ժամանակ բաց ափը դնում սրտին` ի նշան անկեղծության: Բաց ափի երկու դիրք կա, մեկը ափը վերև և փոսիկի ձևով պարզած, որը համարվոււմ է խնդրող մարդու ձեռք, այսինքն զրուցակիցն ինչ-որ բան է խնդրում: Երկրորդը` ափը դեպի ներքև, որը համարվում է հանգտացնող, զսպեղ ժեստ, դա բնորոշ է այն մարդկանց, ովքեր որոշակի իրավիճակներում իրենց պատասխանատու են զգում մարդկանց հանգստացնելու, նրանց վարքը կարգավորելու համար:
Սուտ խոսելիս մարդը ձգտում է թաքցնել ձեռքերը, հատկապես ափերը:
Բաց ափ և խաբեություն – երբեմն մարդիկ կարող են փորձել ստել բաց ափերով, սակայն նրբանկատ զրուցակիցը արագ կնկատի, որ նրա մոտ բացակայում են ազնիվ մարդուն բնորոշ մյուս ժեստերը, ընդ որում կարող են բաց ափերին ուղեկցել ստին բնորոշ ժեստեր, որոնք հիմք կտան մտածելու, որ զրուցակիցն անկեղծ չէ: Այսինքն, ոչ մի ժեստ չի ակրելի դիտարկել առանձին, միշտ պետք է հաշվի առնել մարդու բոլոր ժեստերը` նրա մասին որևէ կարծիք կազմելու համար: