Մանիպուլյացիան մարդկանց վրա թաքնված ազդեցության ձև է, որի ժամանակ մանիպուլյացիա անողը` մանիպուլյատորը, փորձում է դիմացինի մտքերի, զգացմունքների և վարքի վրա ազդել` ի շահ իրեն, ընդ որում, դա հաճախ իրակականում է դիմացինի վնասի հաշվին և դիմացինը չի գիտակցում, որ իր վրա ազդեցություն են ունենում: Կան մարդիկ, որ մանիպուլյացիա են անում չգիտակցելով, առանց հատուկ դիտավորության, սակայն կան մարդիկ, ովքեր մանիպուլյացիայի են ենթարկում դիմացինին` շատ լավ գիտակցելով իրենց արարքը, անգամ նախապես պլանավորում են իրենց անելիքը: Երկրորդ տիպի մանիպուլյատորի վարքը բնութագրող 4 հիմնական գործոն կա, որոնք թույլ կտան տարբերել և բացահայտել նրանց, ու ամենակարևորը, չենթարկվել նրանց մանիպուլյացիաներին: Դրանք են.
Սուտ- նրանք միշտ կեղծ են ու դիմակով, անընդհատ դերեր են խաղում, հաճախ իրենք էլ չեն տարբերում իրենց իրական դերը:
Չգիտակցվածություն- չի գիտակցում կյանքի իրական իմաստը, նա տեսնում և լսում է այն, ինչ ուզում է, այլ ոչ թե այն, ինչ իրականում կա:
Վերահսկողություն- գերվերահսկողություն է սահմանում իր և ուրիշների նկատմամաբ, միշտ վախենում է, որ որևէ բան իր կառավարումից դուրս կմնա:
Ցինիզմ-չի վստահում ինքն իրեն և ուրիշներին, հեգնանքով և ծաղրով է վերաբերվում ամեն ինչին:
Հովսեփյան Սյուզաննա