Եթե հասկանում եք, որ դիմացինը Ձեզ ուզում է մանիպուլիացիայի ենթարկել և օգտոգործել իր նպատակների համար, ապա խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ քայլերը.
Նախ ոչ մի դեպքում դիմացինին ցույց մի՛ տվեք ձեր թույլ կողմերը, ձեզ անհանգստացնող հարցերի մասին նրան մի՛ ասեք:
Ճիշտ ժամանակին հասկացե՛ք և գիտակցե՛ք, որ ձեզ մանիպուլյացիայի են ենթարում, քանի որ առանց դրա մյուս քայլերն անիմաստ կլինեն:
Պաշտպանվե՛ք - հնարավոր է պաշտպանության ակտիվ և պասիվ տարբերակ: Պասիվի դեպքում մենք ուղղակի խուսափում ենք մանիպուլյիացիայից և որևէ քայլ չենք ձեռնարկում մանիպուլյատորի նկատմամբ: Ակտիվ պաշտպանությաքն ժամանակ մենք կարող ենք երկու վարք դրսևորել-ամեն ինչ իր տեղը դնել և բացահայտ ասել, թե ինչ ենք մտածում այդ ամենի մասին կամ կոնտրմանիպուլյացիա անել, այսինքն, մենք էլ մեր հերթին փորձենք դիմացինին մանիպուլյացիայի ենթարկել:
Հովսեփյան Սյուզաննա