Հոգեբանի անկյուն 

Անինքնավստահությունը հաղթահարելու 5 միջոց

Անինքնավստահությունը առանցքային դեր կարող է խաղալ մեր կյանքում և գործունեության մեջ, քանի որ կարող է մեզ զրկել մի շարք ձեռքբերումներ ունենալու հնարավորությունից: Չէ որ, երբ մենք վստահ չենք մեր ուժերի վրա, շատ քայլերից հետ ենք կանգնում` մտածելով, որ չենք կարողանա դրանք հաղթահարել ու այդպես էլ չենք փորձում մեր ուժերը: Ուրիշ հարց է այն, որ մենք ռեալ գնահատելով մեր հնարավորությունները`  որոշ բաներից հրաժարվում ենք, սակայն երբ դա տարածվում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մեզ մոտ առաջացնում է լուրջ խնդիրներ: Իսկ ի՞նչ անել այդ խնդիրներից ազատվելու համար: Նախ հաղթահարել սեփական անինքնավստահությունը և օբյեկտիվորեն գնահատել սեփական Ես-ը: Անինքնավստահությունը հաղթահարելու լավագույն միջոցներից հինգը հետևյալն են, որոնց կիրառումը Ձեզ թույլ կտա վերաարժևորել սեփական անձը և ձեռք բերել ինքնավստահություն.:


Սկսե՛ք նկատել ձեր ձեռքբերումները, անգամ ամենափոքրերը- սկզբում դուք կարող եք դրանք գրառել, հետո դա կդառնա սովորություն և դուք կսկսեք ձեր արարքները գնահատել և կարևորություն տալ դրանց: Ձեր յուրաքանչյուր լավ ու դրական արարքի համար ինքներդ ձեզ հաճոյախոսեք:


Դադարե՛ք ինքներդ Ձեզ վրա բարկանալ անհաջողությունների և թուլությունների համար- սկսե՛ք ընդունել  Ձեզ այնպիսին ինչպիսին կաք` ձեր առավելություններով և թերություններով հանդերձ: Անհաջողության ժամանակ ասեք. <>, << Ամեն ինչ էլ պատահում է, բայց մեկ է ապրեմ ես, չէ որ ես փորձեցի>>: Սա կամրապնդի ձեր դրական վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ և դուք այլևս չեք ճնշվի, եթե ինչ-որ բան չստացվի:

 

Նայե՛ք Ձեր անինքնավստահության աչքերին- հենց անինքնավստահություն զգաք, հարցրեք ձեզ. << Ի՞նչի մասին ես հիմա մտածեցի, ի՞նչը ինձ ստիպեց անինքնավստահ զգալ>>,<< Արդյո՞ք իմ մտքերը հիմնավոր են>>: Պատասխանեք այդ հարցերին և փորձեք հասկանալ ձեր անինքնավստահության պատճառը, եթե հասկանաք պատճառը, ապա կրկնակի կհեշտանա դրա հաղթահարումը:

 

Դուրս շպրտե՛ք ձեր գլխից վատ և տագնապային մտքերը- թուլ մի՛ տվեք, որ դրանք կառավարեն ձեր հույզերն ու ներաշխարհը, փոխարենը մտածեք դրական բաների մասին:

 

Մի՛ վախեցեք նեղացնել- հարգե՛ք ուրիշ մարդկանց սահմաններն ու իրավունքները և ճիշտ այդպես էլ հարգեք սեփական սահմաններն ու իրավունքները: Այսինքն, չի կարելի հանուն ուրիշներին չնեղացնելու ճնշել և ստորացնել սեփական Ես-ը: Հավասարակշռություն պահպանե՛ք ձեր և ուրիշների նկատմամբ հարգանքի միջև և մի՛ արեք մեկը մյուսի հաշվին:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից