Հոգեբանի անկյուն 

Թմրադեղերի ու ալկոհոլի օգտագործումը ներքին խնդիրները լուծելու ինֆանտիլ փորձ է

Ինֆանտիլ - բառացի նշանակում է հոգեպես ոչ հասուն, մանկամիտ: Բայց ցավոք լրիվ հասուն, ինքնաբավ երիտասարդները շատ քիչ են: Իսկ ինֆանտիլ մարդը չի կարող ինքն իրեն հասկանալ, գլուխ անել սեփական խնդիրներից և լուծել դրանք այդ իսկ պատճառով նրանք փորձում են խուսափել իրենց խնդիրներից` դիմելով ալկոհոլի և թմրադեղերի օգնությանը: Այլ կերպ ասած, ալկոհոլային և թմրադեղային  կախվածությունը փորձ է լուծել հասուն խնդիրները մանկական միջոցներով: Նախ և առաջ այդ ինֆանտիլությունը դրսևորվում է որպես.

 

Արժեքային կողմնորոշիչների բացակայություն

Սոցիալապես նշանակալի նպատակների բացակայություն

Կյանքի հոգևոր-բարոյական ոլորտի չզարգացվածություն:

 

Ցավոք շատ մարդիկ այդ քայլը` մանկական վիճակից դեպի հասուն վիճակ, այդպես էլ չեն անում:

 

Նույն շարքից