Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ բախվել է անքնության նշանների հետ, երբ շուռումուռ ես գալիս անկողնում, մկանները լարված են, մտքերը խառնված են: Ոմանց մոտ այդ նշաններն ի հայտ են գալիս հազվադեպ, ոմանց մոտ էլ՝ հաճախ: Մեկը չի կարողանում քնել՝ չիմանալով դրա պատճառը, մյուսն առույգ է՝ մտածելով ինչ-որ գործերի և դժվարությունների մասին:
Քունը շատ կարևոր է: Կյանքի մեկ երրորդը մենք անցկացնում ենք քնած: Քունը 24-ժամյա օրվա անխուսափելի ընդմիջումն է;
Եվ որպեսզի հաղթահարենք անքննությունը կարելի է կիրառել հետևյալ հնարները`
- Պառկե՛ք քնելու ամեն օր նույն ժամին
- Հանգստացե՛ք և թուլացե՛ք քնելուց առաջ
Որոշ մարդիկ այնքան զբաղված են լինում օրվա ընթացքում, որ միայն պառկելիս են նրանք ժամանակ գտնում մտածելու, թե ինչ է կատարվել օրվա ընթացքում:
- Մի՛ վերածեք Ձեր անկողինը աշխատանքային սեղանի
Եթե Դուք պատրաստվում եք անկողին մտնել, ապա պետք է նախապատրաստվեք քնելուն: Եթե Դուք ինչ-որ բան չեք արել, ուրեմն Դուք չեք կարող կենտրոնանալ քնի վրա: Մի՛ խոսեք հեռախոսով և հեռուստացույց մի՛ դիտեք; Մի՛ վիճեք և մի՛ փորձեք լուծել ամենօրյա խնդիրները անկողնում:
- Օրվա երկրորդ կեսին խուսափե՛ք թարմացնող միջոցներ օգտագործելուց
Սուրճը, կոկա-կոլան և նույնիսկ շոկոլադը պարունակում են կոֆեին` տոնուսը բարձրացնող հզոր միջոց: Այդ պատճառով խուսափե՛ք դրանք օգտագործել 16 ժամից հետո:
- Զբոսնե՛ք քնելուց առաջ
Անքնությունը հաճախ սթրեսի հետևանք է: Դուք պառկում եք քնելու, բայց նյարդայնանում եք ու անհանգստանում: Նյարդային համակարգը լարված է և խանգարում է քնելուն: Դուք կարող եք փոխել այս իրավիճակը` Ձեր ննջասենյակը դարձնելով հարմարավետ: Կարող են օգնել վարժությունները` խորը շնչառության, մկանների թուլացման, յոգան: Սկզբում դժվարություններ կլինեն, բայց այն դիետայի նման է. Նրա վրա պիտի մշտապես աշխատել, Որպեսզի հաջողության հասնեք ժամանակ է անհրաժեշտ:
Անքնությունը հաղթահարելու լավագույն միջոցներից է ինքնաներշնչանքը, որը կարելի է սկսել հետևյալ խոսքերով`
- Ուղեղս ազատ է մտքերից
- Ես անտարբեր եմ օրվա հոգսերին ու տպավորություններին
- Զգում եմ հոգեկան հանգիստ վիճակ
- Ուզում եմ հանգստանալ
- Ես վաստակել եմ այն
- Աչքերս փակվում են, կոպերս` ծանրանում
- Ծնոտս ծանրանում է, լեզվիս հիմքը ծանրանում է, աչքերս փակվում են, կոպերս` ծանրանում
- Ես քնում եմ
- Քունս դառնում է ավելի խորը
- Ես պառկած են հանգիստ և քնում եմ
- Ես քնում եմ: