Հոգեբանի անկյուն 

Մասնագիտական զարգացման գենդերային առանձնահատկությունները

«Գենդեր» հասկացությունը ժամանակակից աշխարհի խոշորագույն նվաճումներից է: Եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և բնության կողմից տրված այլ առանձնահատկությունները, ապա «գենդերը» սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները:

 

            Կադրային մենեջմենթի ժամանակակից տեսություններում գենդերը դիտարկվում է որպես սոցիալական սեռ, որը իրենից ներկայացնում է սոմատիկ վերարտադրողական, սոցիոմշակութային,վարքային բնութագրերի ամբողջություն, որոնք ապահովում են անհատի կին կամ տղամարդ լինելու անձնային, սոցիալական և իրավական կարգավիճակը:

 

            Գենդերային տարածությունը հիմնավորում է կարիերային հավակնությունները և դրանց ստրատեգիաների իրականացումը: Աշխատանքային վարքի մոդելների ձևավորման վրա ազդում են տղամարդու և կնոջ կարիերայի հիմնական ստերիոտիպերը:

 

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են գնահատում հաջողությունը կարիերայի ոլորտում: Կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում փոխհարաբերություններին, փոխհասկացմանը, կոլեկտիվում բարեհաջող մթնոլորտին: Տղամարդիկ ավելի շատ կենտրոնանում են անհատական հաջողության և իրենց կարգավիճակի բարձրացման վրա, քանի որ իրենց համար կարևոր է կոլեգաների կողմից գնահատվելը` որպես պոտենցիալ մրցակից:

 

            Տղամարդու մենտալիտետին բնորոշ է`

  • կարգավիճակի աճման հնարավորությունները, ծառայողական սանդուղքում առաջընթաց ունենալը.
  • լավ վարձատրվող աշխատանքը.
  • ուսուցման կամ պրոֆեսիոնալիզմի զարգացման հնարավորությունները:

 

Կնոջ մենտալիտետին բնորոշ է`

  • ընկերական մթնոլորտում աշխատելը.
  • աշխատանքի ընդունելի պայմանները.
  • լավ հարաբերություններ ղեկավարի և հոյակապ փոխհրաբերություններ կոլեգաների հետ:

 Ստեփանյան Տաթևիկ

Նույն շարքից