Հոգեբանի անկյուն 

Կարիերայի հաջողության չափանիշները

Հասկանալու համար, արդյոք մենք հաջողության հասել ենք մեր կարիերայում թե ոչ, նախ պետք է ունենանք գնահատման սանդղակ կամ չափորոշիչների համակարգ, որոնք կօգնեն մեզ կողմնորոշվել այս հարցում:

Հաջող կարիերայի առաջին կարևոր չափանիշներից մեկը զբաղեցրած պաշտոնն է: Ըստ այս մոտեցման, կարիերան համարվում է մի պաշտոնից մյուսին` ավելի բարձր պաշտոնին անցում, որն ունի ավելի շատ պատասխանատվություն և խնդիրների բազա:

Արդյունավետ կարիերա ապահովող չափանիշներից մեկը կարիերայի մոբիլությունն Է, որը ենթադրում է պաշտոնների անցման արագությունը: Ժամանակակից արտասահմանյան ընկերություններում կարիերայի մոբիլությունը համարվում է բարձր, եթե մարդու մի պաշտոնի տևողությունը չի գերազանցում 2,5-3 տարի, օրինակ` եթե մենեջերը 5 տարի հետո է անցնում մյուս պաշտոնին, ապա նա համարվում է մրցակցությունից դուրս մնացած, ուշացած:

Հաջող կարիերայի չափանիշ է համարվում նաև աշխատավարձի բարձրացումը, որը նյութական (փողի) կարիերան է:

Շատ փորձագետներ գտնում են, որ կա ևս մեկ կարիերայի չափորոշիչ`  ձեռքբերումների կարիերա: Կան մի շարք մենեջերներ, որոնց աչքերը վառվում են ձեռքբերման, կատարելագործման ցանկությունից, հետաքրքրվածությունից, նրանց չի հետաքրքրում ո'չ ստատուսը, ո'չ փողը, նրանց հետաքրքրում են ռիսկային նախագծերը, անսովոր աշխատանքը: 


Նույն շարքից