Հոգեբանի անկյուն 

Ժամանակի կառավարման գաղտնիքները

Իսկ դուք գիտե՞ք, որ ժամանակի օգտագործման հարցում գործում է 80-ը 20-ի հարաբերակցության սկզբունքը, այսինքն, մեր ժամանակի 80 տոկոսը մենք տրամադրում ենք աշխատանքի 20 տոկոսի կատարմանը, իսկ մյուս 20 տոկոսը` աշխատանքի 80 տոկոսն իրականացնելու համար: Շատ հակասական է, բայց փաստ: Նույն սկզբունքն է նաև եկամտի ստացման  հարցում. մեր ներդրման 20 տոկոսն ապահովում է մեր եկամտի 80 տոկոսը, իսկ 80տոկոս ներդրումը` եկամտի 20 տոկոսը: Շատերը կմտածեն, եթե այդպես է, ապա ես կվերլուծեմ և կհասկանամ, թե իմ ներդրման կամ ժամանակի այդ որ 20 տոկոսներն են, որոնք բերում են 80 տոկոս արդյունք և կներդնեմ միայն դա, մյուս 80 տոկոս ներդրումն անիմաստ չեմ կատարի: Սակայն պետք է հիշել, որ 20 տոկոսի արդյունավետությունը երևում է միայն ամբողջի մեջ և այն ինքն իրենով արդյունք չի տա: Այնպես որ, մի զարմացեք, որ ձեր աշխատանքի մեծ մասն անում եք շատ կարճ ժամանակում և ավելի մեծ արդյունավետությամբ, իսկ ժամանակի մեծ մասն օգտագործում եք աշխատանքի չնչին մասն անելու համար: Դա հաստատված փաստ է:

Նույն շարքից