Հոգեբանի անկյուն 

Որոշումների կայացման 3 մեթոդ

analitik.am

Մարդը որոշում կայացնում է ամեն պահի, անգամ եթե չկա հատուկ գիտակցում, որ նա որոշում է կայացնում: Անգամ դուռը բացելը կամ ծորակից ջուր խմելը իրենց մեջ որոշման կայացման որոշակի տարրեր են պարունակում, առանց որոnց այդ գործողությունները կյանքի չէին կոչվի:

 

Մենք որոշումներ կայցնում ենք տարբեր մեթոդներով.


Ինտուիցիայի վրա հիմնված որոշման կայացման  մեթոդ, որը պայմանավորված է անձի նախկին փորձով և գործունեության կոնկրետ ոլորտում գիտելիքների ամբողջությամբ, ինչը օգնում է ընտրել և ճիշտ որոշում կայացնել:


Առողջ դատողության վրա հիմնվածորոշման կայացման  մեթոդ, երբ անձը որոշումներ կայացնելիս դրանք հիմնավորում է հաջորդական ապացույցներով, որոնց բովանդակությունը հիմնվում է նրա մոտ կուտակված գործնական փորձի վրա:


Գիտական-գործնական մոտեցման վրա հիմնված մեթոդ, որը ենթադրում է օպտիմալ որոշումների ընտրություն մեծ քանակությամբ տեղեկատվության մշակման հիման վրա, որն օգնում է հիմնավորել ընդունված որոշումները

Նույն շարքից