Մանիպուլյացիան գովազդի հիմնական բաղադրիչներից է, որի շնորհիվ է գովազդը թողնում այն ազդեցությունը, որի համար նախատեսված է: Կարծում եք կարո՞ղ եք չընկնել դրա ազդեցության տակ: Դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ գովազդներն այնքան անսպասելի ձևով են մեզ մատուցվում, որ մենք չենք էլ հասցնում գիտակցել, որ մեզ վրա ազդեցություն գործեցին, առավելևս, որ այդ ազդեցությունը գովազդային բնույթի է: Պատկերացնելու համար, թե ինչ է մանիպուլյացիոն գովազդն իրենից ներկայացնում, ընթերցեք հետևյալ օրինակը.
Սուպերմարկետի դռների դիմաց հայտնվում է մի հայտարարություն. «Հարգելի գնորդներ, մեր սուպերմարկետում իրականանում են վերանորոգման աշխատանքներ, այն դեռ ավարտված չէ: Խնդրում ենք չնայել առաստաղին»: Բնականաբար, կարդալով այդպիսի հայտարարությունը, բոլորը միանգամից հայացքն ուղղում են դեպի առաստաղ, որի վրա գովազդվում է, որևէ արտադրանք՝ մթերք, օրինակ եգիպտացորեն: Եվ բնականաբար այդպիսի մանիպուլյացիայից հետո եգիպտացորենը դառնում է ամերիկացիների ազգային, սիրելի մթերքը
Սա վառ օրինակն է այն բանի, որ մեզ վրա ազդում են ամենուրեք և անսպասելիորեն, իսկ այդ ազդեցությունից խուսափելը դժվար է, բայց ոչ անհնար, միայն պետք է ինքնավերլուծությամբ զբաղվել և փորձել հասկանալ թե մեր մտքերի և վարքի որ մասն է արտաքին աշխարհի մանիպուլյացիոն ազդեցության արդյունք, և որն է մեր անձնականը:
Հովսեփյան Սյուզաննա