''Ժամանակը չի հերիքում'' - որքա՞ն հաճախ եք դուք այս արտահայտությունն անում կամ լսում Ձեր ծանոթներից: Ի՞նչ եք կարծում հնարավոր է որ ժամանակը չհերիքի: Իրականում, ժամանակը օբյեկտիվորեն գոյություն ունեցող երևույթ է և բոլորի համար այն նույնն է, և այն, որ ժամանակը մեզ չի հերիքում, պետք է մեզ ազդանշան տա, որ իրականում խնդիրը ժամանակի մեջ չէ, այլ մեր կողմից դրա կառավարման: Եթե մենք կարողանանք ճիշտ կառավարել մեր ժամանակը և դասավորել մեր գործերը, այն ամեն ինչի համար էլ կբավականացնի: Դրա համար առաջարկում ենք մի փոքրիկ տեխնիկա, որի կիրառումը ձեզ թույլ կտա ավելի արդյունավետ կերպով կառավարել ձեր ժամանակն ու ամեն ինչ ժամանակին հասցնել: Տեխնիկայի էությունը կայանում է հետևյալում. բաժանեք ձեր գործերը 4 տեսակի և դասավորեք հետևյալ հերթականությամբ.
Կարևոր և հրատապ գործեր- այս գործերը պետք է անել առաջին իսկ հնարավորության դեպքում:
Կարևոր և ոչ հրատապ գործեր- այս գործերը պետք է անպայման անել, սակայն եթե առկա են ''կարևոր և հրատապ'' գործեր, սրանց կատարումը կարելի է հետաձգել:
Ոչ կարևոր և հրատապ գործեր – այն գործերն են, որոնք առօրյայում անընդհատ առաջանում են և արագ կատարում են պահանջում, սակայն դրանց չկատարումը էական վնաս չի հասցնի մեզ, քանի որ դրանք այնքան էլ էական նշանակություն չունեն:
Ոչ կարևոր և ոչ հրատապ գործեր- այս գործերը կարելի է անել միայն ազատ ժամանակ ունենալու դեպքում կամ չանել ընդհանրապես, քանի որ դրանց կատարումը կամ չկատարումը առանձնապես ոչինչ չի փոխի:
Եթե կարողանաք ձեր գործերը դասակարրգել այս խմբերում և դրանց կատարման ժամանակ օգտվեք վերը նշված խորհուրդներից, ապա որոշ ժամանակ անց կզգաք, որ ժամանակը սկսել է բավականացնել ամեն ինչին: Եվ մի մոռացեք ամենակարևորը.. Ձեր հանգիստը տեղավորել կարևոր և հրատապ գործերի բաժնում….
Հովսեփյան Սյուզաննա