Հոգեբանի անկյուն 

Հոգեբանական թեստ.

analitik.am

Մարդու մասին չափազանց շատ բան կարող են պատմել ոչ միայն ձեռագիրն ու սովորական խզբզոցները, այլ նաև որևէ թեմայով արված նկարները: Ահա ձեզ պարզ մի առաջադրանք. ծառ նկարեք:

Սպասե՛քխ դադարեցրե՛ք ընթերցումը: Նախ ծառ նկարե՛ք:

 


1. Մեծ փափուկ գնդակի նման սաղարթ (պսակ)

Դուք հասուն անձնավորություն եք, ձեր բանականության և հույզերի միջև լավ հավասարակշռվածություն կա: Դուք հաճելի անձնավորություն եք և սիրում եք ձեր տունը:

2. Կախված պտուղներով ծառ

Նշանակում է ուժեղ անձնավորություն, որը դրամատիկական ուժեղ զգացում ունի: Դուք հակված եք չափազանց մեծ նշանակություն տալու սովորական բաներին, բայց խելացի եք և հուզականորեն արձագանքող, կարեկից:

3. Մեծ, հաստ բուն և կլորավուն սաղարթ

Մեծ, հաստ բունն ու կլորաձև սաղարթը մատնանշում են առողջ դատողություն, հանգիստ ինքնավստահություն և սեր լավ իրերի նկատմամբ: Փոքր-ինչ խոշորացած <Ես>. դուք սիրում եք արտասովոր արարքներ գործել և դրանցով հոխորտալ ձեր ընկերների շրջանում:

4. Բնի վրա սպի ունեցող ծառ

Ձեր պրոբլեմների պատճառներն անցյալի սև բծերն են, քանի որ դուք չեք կարողանում ձեր գլխից դեն նետել դրանք: Ծառի` աչքի զարնող արմատները ցույց են տալիս, որ ձեզ անհրաժեշտ է այդքան բացահայտորեն չցուցադրել ձեր հույզերը, այլ թաքցնել դրանք:

5. Մեծ և փափլիկ սաղարթ

Դուք կարեկից եք, հուզականորեն արձագանքող, ագրեսիվ չեք և չեք սիրում կոնֆլիկտներ: Սիրում եք ընկերներ և ընկերություն, բայց ձեր անձնական կյանքում չափից ավելի դյուրահավատ եք:

6. Փոքրիկ շրջաններ (սաղարթ)

Ողկույզ հիշեցնող փոքրիկ շրջանները վկայում են, որ դուք ուժեղ կամք ունեք և միշտ ընտրում եք սեփական ուղին: Դուք չեք վախենում փոփոխություններից, ունեք սեփական կայուն, ամուր պատկերացումներն ու կարծիքները:

7. Ամանորյա եղևնի

Ամանորյա եղևնին դեպրեսիայի և հոռետեսության խորհրդանիշն է: Միգուցե դուք զգում եք, որ պետք է մեկուսանաք աշխարհից, բայց իրականում ձեզ հարկավոր է լքել ձեր պատյանը և ավելի ակտիվ կյանք վարել:

8. Ցցված ճյուղերով ծառ

Եթե ձեր ծառը մերկ է և առանց տերևների, ապա դուք դուք ավելի քան հակված եք սարկզմի: Կարող է պատահել`դուք հուզական կյանքում ինչ-որ պրոբլեմներ ունեք, որոնք պետք է գիտակցեք:

Նույն շարքից