Հոգեբանի անկյուն 

Ձեր ընտրած նվերը կարող է պատմել Ձեր մասին

analitik.am

Այս թեստը Ձեզ կօգնի հասկանալ, թե ինչպիսի առանձնահատկություններ ունեք դուք` կախված այն հանգամանքից, թե ինր նվեր եք ընտրում և ինչպես եք դա անում: Պատասխանեք հարցերին` ընտրելով նշված տարբերակներից մեկը, որին էլ համապատասխանում է որոշակի միավոր, վերջում գումարեք Ձեր հավաքած միավորները և կարդացեք այդ միավորին համապատասխան բնութագիրը, որն ամենայն հավանականությամբ բնորոշ է Ձեզ:


1. Յուրաքանչյուր նվերի մեջ եք՞ իմաստ դնում.
ա) այո 5 միավոր
բ) ոչ միշտ 4 միավոր
գ) ոչ 3 միավոր
2. Երկա՞ր եք մտածում նվեր գնելիս.
ա) այո 5 միավոր
բ) երբեմն 4 միավոր
գ) ոչ 3 միավոր
3. Գերադասում եք նվեր տալ նախնական պայմանավորվածության համաձա՞յն.
ա) այո 5 միավոր
բ) երբեմն 4 միավոր
գ) համարյա միշտ 3 միավոր
4. Գտնու՞մ եք, որ նվերը պետք է լինի գործնական, պրակտիկ.
ա) այո 3 միավոր
բ) պարտադիր չէ 4 միավոր
գ) ոչ 5 միավոր
5. Ավելի լավ է՝ 1 հատ մե՞ծ, թե՞ մի քանի փոքր նվեր.
ա) այո 5 միավոր
բ) երբեմն 4 միավոր
գ) ոչ 3 միավոր
6. Հոգու՞մ եք, որ նվերը հիշեցնի Ձեզ.
ա) այո 3 միավոր
բ) ոչ միշտ 4 միավոր
գ) ոչ 5 միավոր

7. Գտնու՞մ եք, որ նվերի գինը և որակը վճռական են.
ա) այո 3 միավոր
բ) որոշ դեպքերում 4 միավոր
գ) ոչ 5 միավոր
8. Կարծում եք, թե նվերը պարտավորեցնո՞ղ է.
ա) այո 3 միավոր
բ) կախված է հանգամանքներից 4 միավոր
գ) ոչ 5 միավոր
9. Պատահե՞լ է, որ նվեր գնեք այն հաշվով, որ հետո դուք էլ կօգտագործեք.
ա) այո 3 միավոր
բ) երբեմն 4 միավոր
գ) ոչ 5 միավոր
10. Համաձա՞յն եք, որ փոքրիկ նվերները բարեկամության նշան են, իսկ մեծերը՝ պարտականության.
ա) այո 3 միավոր
բ) ուշադրությւոն չեմ դարձրել 4 միավոր
գ) ոչ 5 միավոր

Ամփոփում
30-36 միավոր – Այն մարդիկ են, որոնք հարգում են ավանդույթները, գնահատում են ուշադրությունը: Այսպիսի մարդկանց վրա բոլորը կարող են հույս դնել: Շատ կայուն և հուսալի մարդիկ են:


37-40 միավոր – Դուք գտնում եք, որ ձին երազանք է: Զգուշանում եք Ձեր բոլոր թերությունները ցույց տալուց, և արդյունքում փոքր-ինչ սառը մարդու տպավորություն եք թողնում: Բայց իրականում Դուք այդպիսին չեք: Ճի՞շտ է արդյոք այդքան Ձեր թերությունները քողարկելը. դուք դրանով ավելի սառը մարդու տպավորություն եք թողնում, քան իրականում կաք:


41-ից բարձր – Ձեր երազանքն է երջանկացնել մտերիմներին: Ձեզ համար շատ կարևոր է հասկանալ մարդկանց և օգնել նրանց ամեն ինչում: Ընդ որում, երբ Դուք մարդկանց օգնում եք, չեք պասում, որ նրանք պետք է նույն ձևով պատասխանեն Ձեր մատուցած ծառայության դիմաց: Բայց Ձեզ մի թերագնահատեք և հիշեք՝ արդյոք բոլորն ընդունա՞կ են գնահատելու Ձեր այդ հատկությունը:

Նույն շարքից