Հոգեբանի անկյուն 

Ո՞վ է ավելի կարևոր

analitik.am

Եթե Ձեզ հետաքրքրում է, թե Ձեր կյանքում ո՞ւմ եք ավելի մեծ կարևորություն հատկացնում, ապա այս թեստը կօգնի Ձեզ հասկանալ դա: Պատասխանե՛ք թեստի հարցերին և ձեր նախընտրած պատասխանների միավորները գումարելով՝ հասկացեք, թե իրականում ո՞վ ի՞նչ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում: Գուցե արդյունքում վերանայեք Ձեր հարաբերությունները և փորձեք ուշադրությունը ավելի օպտիմալ բաշխել մտերիմների միջև: Սկսեցինք. 


1. Ամենից առաջ ում կպատմեք ամուսնու հետ վեճի մասին. 
ա) ընկերուհուն - 2  
բ) մայրիկին - 1  
գ) ոչ մեկին - 0  

2. Ում հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը,  
ա) ամուսնու - 1  
բ) ընկերուհու - 2 
գ) ոչ մեկի - 0  

3 Ինչի՞ մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ ..  
ա) քննարկում ենք ամեն ինչ - 2 
բ) միայն առանձնապես կարեւոր կամ հետաքրքիր բանի մասին - 1  
գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ - 0  

4. Ամենից առաջ ումից պարտքով փող կվերցնեք  
ա) ազգականներից - 1 
բ) գրավատուն կգնամ - 0  
գ) ընկերուհուց - 2  

5. Տարեդարձը նշելու իդեալական տարբերակն ըստ ձեզ  
ա) ընկերուհիների հետ հավաքույթն Է - 2  
բ) ամուսնու հետ ռոմանտիկ երեկոն - 1 
գ) ազգուտակի հետ հավաքույթը - 0  

6. Ո՞ւմ հետ խանութ , տոնավաճառ կգնաք նոր զգեստ ընտրելու  
ա) միայնակ - 0 
բ) լավագույն ընկերուհու - 2  
գ) ամուսնու - 1  

7. Կհրաժարվեք ցածր վարձատրվող աշխատանքից, եթե տվյալ աշխատավայրում շատ ընկերուհիներ ունեք. 
ա) այո - 0  
բ) միայն այն դեպքում, եթե փողի խիստ կարիք ունենամ - 1  
գ) ոչ - 2 

8. Ընկերուհին ձեզանից խնդրում Է բավական դժվարին ծառայություն մատուցել Դուք. ...   
ա) կհրաժարվեք - 0  
բ) կանեք ձեր ձեռքից եկածը - 2  
գ) կօգնեք մասնակիորեն - 1 

9. Կարող եք միայնակ, առանց ընկերակցության մարզակումբ կամ սրճարան գնալ,  
ա) այո, հեշտորեն - 0 
բ) այո, բայց այնքան Էլ վստահ չեմ զգա ինձ - 1 
գ) ոչ, ավելի շուտ ընդհանրապես ոչ մի տեղ չեմ գնա - 2  

10. Ձեր զավակի համար պետք Է մանկապարտեզ կամ դպրոց ընտրեք. 
ա) տեղեկատու գրականություն կքրքրեք - 0  
բ) անձամբ կայցելեք շրջակայքի հաստատություններն ու կզրուցեք  
   դրանց աշխատակիցների հետ - 1 
գ) կվստահեք ընկերուհիների կարծիքին - 2  


Այժմ ամփոփենք ստացված արդյունքները և փորձենք հասկանալ, թե Ձեզ համար ի՞նչը կամ ո՞վ է ավելի կարևոր: Ահա արդյունքները.


0-6 միավոր

Դուք բնույթով միայնակ մարդ եքէ Ընկերուհիների հետ «դատարկ» խոսակցությունները համարում եք ժամանակի զուր վատնումՊ Դուք բարձր արդյունքների կհասնեք ավելի շուտ միայնակ, քան ուրիշների օգնությամբխ սակայն դուք ձեզ միայնակ եք զգում: Փորձեք ավելի բաց ու անկեղծ լինել:


7-14 միավոր

Դուք ընկերուհիներ ունեք, բայց առաջնայինը ձեզ համար ընտանիքն է ու սիրած մարդու հետ շփումը: Հանուն ընկերուհու հետ հեռախոսով զրուցելու աշխատանքից նոր տուն եկած ամուսնուն չեք անտեսի: Ձեր կյանքում մտերիմներից յուրաքանչյուրն իր տեղն ունի:


15-20 միավոր

Ընկերուհիների պակաս երբեք չեք զգացել: Նրանք ձեզ եւ խորհուրդ են տալիս, եւ սփոփում, եւ հարկ եղած դեպքում զվարճացնում, բայց երբեմն զգում եք, որ «կանանց եղբայրությունը» սահմանափակում է ձեր ազատությունը, խանգարում ինքնուրույն որոշում ընդունելուն: Մերձավորներն էլ իրննց հերթին են նեղանում, որ օտար մարդիկ քաջածանոթ են ձեր ընտանիքում տեղի ունեցող ամեն ինչին: Լավ կլիներ ավելի ինքնուրույն լինեիք. 

Նույն շարքից