Հոգեբանի անկյուն 

Հասկանո՞ւմ եք առանց խոսքերի

analitik.am

Պատասխանելով ընդհամենը մի քանի հարցի` փորձեք հասկանալ, թե որքանով եք դուք ունակ հասկանալու դիմացինին:

Սկսեցինք.

 

1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին, ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.  

ա) նա տխուր Է 3  
բ) բարկացած Է 2  
գ) սպասում Է, թե երբ կխոսեմ հետը 1  

2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում Է , ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.   
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ 3  
բ) անհանգիստ շուռումուռ կգամ 1  
գ) կհպվեմ նրան ու կփաղաքշեմ 2  

3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.   
ա) թեյ 2  
բ) գարեջուր 1   
գ) կոնյակ 3  

4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն Է ստիպում շիկնել.   
ա) ամոթի զգացումը 2  
բ) զայրույթը 1  
գ) վախը 3  

5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.   
ա) կարծես թե փոքր - ինչ հուզվում Է 1  
 բ) ոնց Էլ չի շփոթվում այսքան մարդու     
առաջ հանդես գալուց 2                                                                                    
գ) երգչի գործից հեշտ բան չկա 3  

6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում Է իր մտերմի հետ ու գրկախառնվելու փորձ անում, ինչպե՞ս կվարվեք,.   
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ 1  
բ) հետ - հետ կընկրկեմ 2  
գ) քաղաքավարությամբ կկանխեմ, հասկացնելով , որ ուրիշի հետ   
    Է շփոթել 3   

7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող Է լինել զուսպ արտաքինով ակնոցով երիտասարդ կինը.   
ա) բանկի ծառայող 3   
բ) ուղեկցորդուհի 1   
գ) օպտիկական խանութի վաճառողուհի 2  

 

Ամփոփեք ստացված արդյունքները և ընթերցեք Ձեզ բնութագրող նկարագիրը:

 

7-11 միավոր 


 Նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտութույն չստեղծել:

 

12-16 միավոր


 Մարդկանց Էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն Էլ բավական Է «Խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին Է արված:

 

17-21 միավոր


 Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ - որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել: Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախվերանայեք սեփական տեսակետը :

 

Չնայած որ այս թեստը այնքան էլ խորքային վերլուծություն չի ենթադրում, քանի որ այն ավելի թեթև և ժամանցային բնույթի է, սակայն այնուամենայնիվ այն թույլ է տալիս կողմնորոշվել, արդյոք դուք լավ եք հասկանում դիմացինին թե կարիք կա, որ ավելի հետևողական լինեք այդ հարցում:

Նույն շարքից