Հոգեբանի անկյուն 

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է

analitik.am

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է: Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասսաների , սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:

 

Եթե դու դուր ես եկել տղամարդուն նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է : Ինչպես սա այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:

 

Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ հակառակը կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից : Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:

 

Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է «Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար»: Կամ նա կարող է մազերը ուղղել, այս ամենը ինքնաբերաբար է ստացվում: Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է , որ դու հետաքրքրում ես նրան և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն:

 

Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է որ դու հետաքրքիր ես նրա համար:

Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպքի քեզ , նրա մկանները լարված են և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:

Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:

 

Նա կանգնած է ոտքերը լայն բացած ձեռքերը գոտու վրա կամ, ավելլի ներքև գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը:

Ըստ hogebanutyun.weebly.come-ի՝ նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ:

 

Ներվային շարժումներ է անում : Սա նշան է որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:

 

Եթե դու դուր ես գալիս նրան նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտք ոտքին է դնում , վերևի ոտքը ուղղված կլինի դեպի քեզ:

 

Քո հետ խոսելուց նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք մեր մաշկը շատ զգայուն է դառնում և դա մեզնից կախված չէ: Ուշադիր եղեք սա շատ խոսուն ժեստ է:

 

Երբ դուք միասին քայլում եք նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանել:

 

Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլ...այս ժեստը շատ բանի մասին է խոսում «դուք նրա կինն եք և այն ինչ նրան է պատկանում նաև քոնն է» : Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից եթե իհարկե չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ: Բայց սա արդեն այլ թեմա է :

Նույն շարքից