Հոգեբանի անկյուն 

Մանրամասներ ստի մասին

analitik.am

Մեր առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում ստի և կեղծիքի հետ,և մեզանից ոչ ոք ապահովագրված  չէ այդ երևույթի զոհը դառնալուց: Սուտը  բավականին դժվար բացատրելի ֆենոմեն է, սակայն որքան հնարավոր է կարճ և հասկանալի կերպով կփորձենք ներկայացնել ձեզ:



Ինչպես գիտենք արդեն 1875թ.- ից  ստեղծվել է  ստի դետեկտորները և արդեն մեծ զարգացում ստացել մեր օրերում, որոնք հիմնված են զարկերակի չափման, քրտնարտադրության,թքարտադրության և ձայնի տատանման չափումների  արդյունքների վրա: Սակայն լիովին նույնիսկ այս սարքերի տվյալների վրա չի կարելի  վստահ լինել, որովհետև կան մարդիկ ովքեր լավ պատրաստված են և նույնիսկ կարողանում են խաբել այդ սարքերին:


Սուտը նաև հնարավոր է հասկանալ միմիկա և դիմախաղ ասվածով, ինչպես նաև ավելացնեմ մի քանի  հավելումներ, որոնք օգտակար կլինեն:


Եթե ուզում եք մանրամասն իմանալ մարդկանց մասին, որի հետ հանդիպել է ձեր ընկերը: Եթե նա ստում է, ապա դուք կլսեք պատմություն այն բանի մաին, թե որքան լավն էր սնունդը, հիանալի էր եղանակը, ինչ հույզեր է ունեցել այս կամ այն իրադարձություններից, իսկ մարդկանց մասին միայն մի քանի թռուցիկ ակնարկ: Եթե պատմելու ընթացքում մարդը հետ գնում և նորից մի բան ավեալցնում պատմվածքին դա նշանակում է, որ նա ճիշտ է խոսում, քանի որ դժվար է հորինված պատմությունը հիշել, հետ գնալ և նորից մի նոր բան ավելացնել, քանզի մեծ է հավանակությունը, որ կխառնես իրար:

 

Եթե դեր դիմացինը ասում է, որ նույնպես սիրում է ֆուտբոլը և միասին սկսում եք ֆուտբոլից խոսել, ապա նրա սուտը բռնելու համար կարող եք փոխել խոսակցության թեման, եթե նա հաճույքով դա անի, ապա նշանակում է, որ նա ստել է, քանզի հակառակ դեպքում, միակ հույզը, որը կարող է առաջանալ, դա անբարարվածությունն ու դժգոհությունն է, և նա նորից կփորձի վերադառնալ այդ թեմային:


Նույն շարքից