Հոգեբանի անկյուն 

Օգտակար խորհուրդներ տղամարդկանց համար

analitik.am

Ամենալավ տարբերակն իմանալու՝ ազնիվ է քեզ հետ զրուցակիցը, թե ոչ, նրա ափերին հետևելն է: Օրինակ, երբ մարդը լիովին անկեղծ է ձեզ հետ, նա դեպի ձեզ է պարզում մեկ կամ երկու ափերը և նման ինչ-որ բան ասում. «Ես ձեզ հետ ամբողջովին անկեղծ կլինեմ» : Մարմնի մյուս ժեստերի պես, այս ժեստը նույնպես ենթագիտակցական ժեստ է, որը հուշում է ձեզ, որ զրուցակիցն այս պահին ճիշտ է խոսում: Օրինակ, երբ երեխան խաբում է կամ ինչ-որ բան է թաքցնում, նա պահում է ափերը ետևում: Կամ եթե կինը ուզում է թաքցնել ամուսնուց, թե ինչու այդքան ուշացավ, բացատրության ընթացքում նա պահում է ձեռքերը գրպանում կամ խաչված վիճակում:


Մի քանի օգտակար խորհուրդ տղամարդկանց համար.


Կանայք հակված են նկատելու  փոքր թվացող ժեստերը. այսպես է նրա ուղեղը կառուցված:

Նշումներ արեք, որպեսզի հիշեք, թե ինչ է պատմում ձեզ կինը: Փաստն այն է, որ կանայք հիշում են մանրամասները, այն դեպքում, երբ երիտասարդները դիտարկում են ողջ պատկերը:

 Գրեք բանաստեղծություններ: Կամ էլ ծայրահեղ դեպքում` էլեկտրոնային սիրային հաղորդագրություններ ուղարկեք: Կալիֆորնիայի համալսարանից Լարի Քեհիլի կարծիքով` կանացի ուղեղը տեքստի նկատմամբ ավելի ընկալունակ է, քան տղամարդու ուղեղը: Հարցի էությունն այն է, որ կանացի ուղեղի կեղևում  նեյրոնները ավելի խիտ են, իսկ կեղևը պատասխանատու է լեզուների և հասկացությունների ընկալման համար:


Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել (ոչ իր զրուցակցի կողմը), ապա ստիպված եմ հիասթափեցնել` նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:

Նույն շարքից