Հոգեբանի անկյուն 

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն Է

analitik.am

Հոգեկան առողջության համաշխարհային օրն ամեն տարի նշվում Է հոկտեմբերի 10-ին: Այն անցկացվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) օժանդակությամբ՝ հոգեկան առողջության խնդիրների մասին հասարակությանը իրազեկելու նպատակով:

 

Առաջին անգամ Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվել Է 1992 թվականին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation for Mental Health) նախաձեռնությամբ:

 

2014 թվականի Հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման Է «Կյանքը՝ շիզոֆրենիայով»:  

 

Շիզոֆրենիան (մտագարությունը ) ծանր հոգական խանգարում Է, որն ազդում Է մարդու գիտակցության եւ վարքի շատ գործառույթների վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 26 միլիոն մարդ հիվանդ Է շիզոֆրենիայով: Այս հոգեկան հիվանդությունը կարճացնում Է մարդու կյանքը եւ ամբողջ աշխարհում հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն Է:

 

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց ավելի քան 50 տոկոսը պատշաճ խնամք եւ բուժում չի ստանում, 90 տոկոսն ապրում Է զարգացող երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից