Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս դաստիարակել երեխային

analitik.am
Երեխայի դաստիարակությունը դժվար ու պատասխանատու գործընթաց է: Յուրաքանչյուրը յուրովի է դաստիարակում իր երեխային:
Ստորև ներկայացված ինը խորհուրդները կարող են օգտակար լինել երեխայի դաստիարակության գործում:
 

1.Մի´ ակնկալեք, որ Ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին Դուք եք կամ ինչպես Դուք եք ուզում: Դաստիարակությունը երեխային պետք է օգնի գտնել իրեն, ոչ թե կրկնօրինակել Ձեզ:

2.Մի´ պահանջեք կամ ակնկալեք, որ երեխան գնահատի և վարձահատույց լինի այն ամենի համար, ինչ արել եք: Դուք նրան կյանք եք տվել, նա էլ մեկ ուրիշին կյանք կտա և այդպես շարունակ, սա գոհաբանության անշրջելի ընթացք է:

3.Դաստիարակության ընթացքում Ձեր վիրավորանքների համար «վրեժի առարկա» մի´ դարձրեք երեխային: Հիշեք ժողովրդական խոսքը. «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:
 
4.Երեխայի խնդիրներին վերևից մի´ նայեք, ամեն ոք էլ կյանքում դժվարություններ ունի, գուցե երեխաներն ավելի շատ, քանի որ նրանք դեռ հաղթահարելու փորձ չունեն:
 
5.Մի´ նվաստացրեք երեխային դաստիարակության ընթացքում, հիշե´ք, որ երեխաներն էլ արժանապատվություն ունեն:
 
6.Մի´ տանջվեք այն մտքից, որ ինչ որ բան չեք կարողանում անել Ձեր երեխայի համար, այլ տանջվեք այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող եք անել, բայց չեք անում:
 
7.Հիշե´ք, եթե երեխայի համար Ձեր արածը մինչև վերջ չեք հասցրել, դա նույնն է, թե ոչինչ չեք արել:
 
8.Սովորե´ք սիրել նաև ուրիշի երեխաներին: Երբեք ուրիշին մի´ արեք այն, ինչ չէիք ուզենա, որ Ձեր երեխային անեին:
 
9.Սիրե´ք Ձեր երեխային այնպիսին, ինչպիսին որ նա կա` անտաղանդ, անհաջողակ, փոքր, թե արդեն հասուն: Ուրախացե´ք երեխայի հետ շփումով, քանի որ երեխան տոն է, որ դեռ Ձեզ հետ է:
 
Այս խորհուրդներից կարելի է եզրակացնել, որ երեխաները ծնվում են, որպեսզի ոչ միայն ծնողները նրանց դաստիարակեն, այլև մի քիչ էլ իրենք դաստիարակեն ծնողներին: Լավ ծնողը ստիպված է կատարելագործվել, ավելի լավը դառնալ իր երեխայի համար:

Նույն շարքից