Հոգեբանի անկյուն 

Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն

analitik.am

Ներկայացնում ենք հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն.



  Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:


 Ցուցամատով մի քանի անգամ ներքեւից վերեւ շփելը քթի եւ հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:


 Ցուցամատի եւ միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ 


Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նեւրոտիկությունը, փորձում է հանգստանալ: 


Հոնքի ծայրը թեթեւ ցուցամատով շոյել - փոքր - ինչ նյարդայնացած է , անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

Նույն շարքից