Մամուլի տեսություն 

Մահվան դեպքը դեռ չի նշանակում բժշկի մեղք. առողջապահության նախարար Արմեն Մուրադյան

«Օգոստոսի 4-ին 23-ամյա հղի Ջուլիետա Գասպարյանը մահացավ, ով ծանր վիճակում Գյումրիից տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, ապա հուլիսի 29-ին «Էրեբունի» ԲԿ: Մեր հարցին՝ եթե ժամանակին բժիշկները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին, արդյո՞ք չէր հաջողվի փրկել կնոջ կյանքը, առավել ևս, որ նա ի սկզբանե ռիսկային վիճակում է եղել՝ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Նա վաղուց տառապում է սրտի հիվանդություններով... Չնայած ժամանակին համապատասխան բուժօգնությանը՝ կյանքը փրկել չի հաջողվել», ապա հավելեց, որ ի սկզբանե հակացուցված է եղել հղիությունը: Այսինքն՝ ի՞նչ է ենթադրում սա, չե՞ն պատժվելու բժիշկները: «Բողոքն ու մահվան դեպքը դեռ չեն նշանակում բժշկի մեղք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից