Հոգեբանի անկյուն 

Այո՛, կյանքը չի սիրում թույլ մարդկանց

analitik.am

 Կյանքը չի սիրում թույլ մարդկանց, քանի որ ուժեղ մարդիկ վեր են բարձրանում, իսկ թույլերը մնում են ներքևում: 

 

Ուժեղ են այն մարդիկ, ովքեր ունեն մեծ  նպատակներ, նպատակասլաց են, աշխատասեր ու պատասխանատու: Նրանք  ամեն ինչ անում են իրենց նպատակներին հասնելու համար,  գնում են մինչև վերջ և չեն նահանջում երբեք:

 

Ուժեղ են այն մարդիկ, որոնք հոգում են ուրիշների կարիքները և դրա համար հաճախ զոհաբերում են իրենց: Ուժեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծում են ընդհանուր արժեքներ, որոնք փոխում են պատմության ընթացքը և առանց որոնց այս աշխարհում ինչ-որ բան պակաս կլիներ:

 

Միշտ պետք է հիշել, որ ուժեղ մարդ լինել չի նշանակում ուժեղ լինել ֆիզիկապես, կամ  քեզ ենթարկել թույլերին՝ նրանց ֆոնի վրա ուժեղ երևալու համար: Ուժեղ մարդ լինել չի նշանակում «ուժեղ» բաների մասին խոսել, բայց ոչինչ չանել: 

 

Միշտ եղեք ուժեղ,  մի՛ թուլացեք նույնիսկ ամենադժվար պահերին և շարժվեք դեպի Ձեր նպատակը՝ հիշելով, որ այս կյանքի աստիճանները, որոնք տանում են մեզ դեպի վերև, ընտրում են միայն աշխատասերներին ու կամքով ուժեղներին:

Նույն շարքից