Հոգեբանի անկյուն 

Ներկայացվեց Գրիգոր Վարդանյանի «Ներքին Շող» հոգեբանական ծրագիրը

analitik.am

Աջարիայի հայկական համայնքի ղեկավար՝ Գրիգոր Վարդանյանի «Ներքին Շող» հոգեբանական ծրագիրը, որն օգնում է հասարակ վարժությունների միջոցով սկսել ավելի ճիշտ, հեշտ ու թեթև վերաբերել կյանքին, կապված է ոչ միայն հոգեբանության հետ, այլև ֆիզիկայի: «Ներքին Շող» հոգեբանական ծրագիրը, որը տեղի ունեցավ «Անալիտիկ» կետրոնում, մասնակիցներին օգնեց այսուհետ կյանքի տարբեր իրավիճակներում կարողանալ, որոշ չափով, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ դուրս գալ դժվար իրավիճակներից:

Մասնագետի հաղորդմամբ՝ «Ներքին Շող»-ը օգնում է մեր մարմնին հասնել որոշակի էներգետիկ հավասարակշության՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական: Այս ծրագիրը շատ հասարակ, անվտանգ և արդյունավետ է և խորհուրդ է տրվում այս ծրագրով զբաղվել և՛ մեծահասկաներին, և՛ փոքրերին:

Վարդանյանը, ում այս շնորհը ժառանգաբար փոխանցվել է պապից, դասընթացի ժամանակ մասնակիցներին մի քանի խորհուրդ տվեց կյանքն ավելի ճիշտ ընկալելու համար: Օրինակ՝ եթե ցանկանում ես, որ առավոտդ լավ սկսվի, ապա պետք է երեկոդ լավ ավարտած լինես և քնելուց առաջ մտածես միայն դրական բաների մասին: Անհաջողություն բառը հաճախ օգտագործել չի կարելի, քանի որ ինչքան շատ եք օգտագործում, այդքան շատ է անհաջողությունն այցելում Ձեզ: Վարդանյանը մասնակիցներին խորհուրդ տվեց տանը շատ ծաղկամաններ չունենալ, քանի որ դրանք դատարկ լինելով՝ կլանում են Ձեր էներգիան և լցվում դրանով:

Նշենք, որ «Ներքին շող» ծրագրին հնարավոր է մասնակցել նաև օն-լայն տարբերակով, որը որակապես ոչ մի բանով չի զիջում իրական դասընթացներին: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որն էլ մասնակիցներին օգնում է հետագայում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ ավելի հեշտորեն ու ճիշտ դուրս գալ կյանքի ստեղծած դժվարին ու բարդ իրավիճակներից:


Արաքս Նազարյան

Նույն շարքից