Հոգեբանի անկյուն 

Սե՞ր է, թե՞ կապվածություն եք զգում ձեր սիրելիի հանդեպ

Սերն առանց կապվածության չի լինում, ինչի համար էլ դժվարություն է առաջանում դրանք իրարից տարբերելու հարցում, քանի որ գոյություն ունի նաև կապվածություն առանց սիրո: Այսինքն՝ քեզ հաճելի է այդ մարդու հետ շփումը, նրա հետ հանդիպելու ու ժամանակ անցկացնելու ցանկությունը քեզ չի լքում, բայց արի ու տես, որ դու ամենևին սիրահարված չես...

Եթե դա ընդամենը կապվածություն է.

• դու իր հանդեպ սեքսուալ ցանկություններ չես ունենա

• իրենից հեռու լինելու դեպքում քո կարոտը երկար չի տևի, քանի որ ձեր շփումը քեզ համար ուղղակի սովորություն էր, ոչ թե անհրաժեշտություն

• գերիշխում է էգոիզմը, եթե սիրում ես, միշտ պատրաստ ես զոհաբերությունների ու զիջումների, իսկ կապվածության դեպքում դու շատ չես նեղվի, եթե իրեն լավ չլինի

• քեզ ուղղակի լավ է այդ մարդու հետ, ու դու ոչ մի լուրջ ու հեռու ծրագրեր չես կազմում նրա հետ

• դու շատ բուռն չես վիճի իր հետ, հակասություններ ունենալու դեպքում, քանի որ նման հարաբերություններում կիրք չի լինում

• դու իրեն չես ատի նույնիսկ շատ խորը վիրավորվելու դեպքում

• դու կուրորեն չես կարող վստահել նրան

• դու հիշում ես նրան, երբ նա քեզ է պետք, ոչ թե դու իրեն

Մեկին ուղղակի տիրանալու ձգտումը սպանում է մարդու մեջ եղած սերը: Եթե սիրում ես ու կապվածության զոհ չես, դու դա բոլորից լավ կհասկանաս, որովհետև ամեն մարդ սիրում է յուրովի, իսկ կապվածությունը բոլորի մոտ նույնն է:

Նույն շարքից