Հոգեբանի անկյուն 

Ամեն կիրակի Ձեզ 15 հարց տվեք

analitik.am
Ձեր առօրյան ավելի ճիշտ կազմակերպելու և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ամեն կիրակի օր ինքներդ Ձեզ 15 հարց տալ:
 
1.Ո՞րն է այս շաբաթվա գլխավոր նպատակը: 
2.Անցած շաբաթվա ո՞ր պահն է ամենաանմոռանալին:
3.Ի՞նչ եք սովորել անցած շաբաթվա ընթացքում:
4.Ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը անցած շաբաթվա ընթացքում:
5.Ի՞նչ կարող եք անել այս պահին, որ այս շաբաթը լարված չլինի:
6.Ինչի՞ վրա եք անտեղի ժամանակ վատնել անցած շաբաթվա ընթացքում:
7.Խնդիրներից որո՞նք ավելի արագ լուծման կարիք ունեն:
8.Կա՞ որևէ մեկը, ում հետ կցանկանայիք զրուցել:
9. Կա՞ արդյոք որևէ մեկը, ում պիտի շնորհակալություն ասեք:
10.Կա՞ արդյոք որևէ մեկը, ում պետք է օգնեք:
11.Որո՞նք են Ձեր գլխավոր 3 նպատակները առաջիկա 3 տարիներին:
12.Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը նպատակին հասնելու համար:
13.Ինչի՞ց եք վախենում: Գիտակցաբար անդրադարձեք Ձեր վախերին:
14.Ինչի՞ համար եք շնորհակալ: Սա լավ միջոց է ամեն ինչին հեռանկարային հայացք գցելու համար:
15.Եթե հաջորդ շաբաթը վերջինը լիներ, այն ինչպե՞ս կանցկացնեիք:

Նույն շարքից