Հոգեբանի անկյուն 

Մարդու իրական տարիքը չի համապատասխանում կենսաբանականին

analitik.am
Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 և հակառակը՝ 40-ն անց լինեք, սակայն 20 տարեկանի էներգիայով: Այսպիսով, փորձենք պարզել Ձեր բիոլոգիական տարիքը:
 
1.Չափում ենք  անոթազարկը.
 
Ձեր խնդիրն է չափել անոթազարկը հանգիստ վիճակում, այնուհետև կատարել 30 կքանստում և կրկին չափել: Եթե տարբերությունը կազմում է 10 զարկ, ապա կենսաբանորեն 20 տարեկան եք, 10-20 հարված՝ 30 տ.,20-30՝ 40տ., 30-40՝ 50տ., 40՝ 60տ.:
 
2.Ստուգում ենք հոդերը.
 
Ձեռքերը հետ տարեք և միացրեք թիակների մակարդակին, եթե հեշտ ստացվեց, ապա 20տ. եք, հաջողվեց միայն մատները հպել՝ 30տ., չհաջողվեց նույնիսկ հպվել՝ 40տ., չկարողացաք ձեռքերը հետ տանել դեպի մեջք, ապա 60տ. եք:
 
3.Ստուգում ենք ճկունությունը.
 
Կանգնեք ուղիղ, ոտքերը մի փոքր ծալեք ծնկների հատվածում և փորձեք դիպչել հատակին: Ափերն ամբողջությամբ հպվում են հատակին, ապա 20տ. եք, միայն մատներն են դիպչում հատակին՝ 30-40տ., հաջողվեց հասնել սրունքին՝ 40տ., հասաք միայն ծնկներին՝  60տ. և ավելի:
 
4.Ստուգում ենք հավասարակշռությունը.
 
Փակեք աչքերը, կանգնեք ձախ ոտքին, ձեռքերը դրեք իրանին և հաշվեք՝ քանի վայրկյան կդիմանաք այս դիրքում, եթե 30 վրկ և ավելի՝ 20տ., 20վրկ.՝  40տ.,15վրկ.՝ 50տ.,10վրկ.՝ 60տ.:
 
5.Ստուգում ենք մաշկային ծածկույթների վիճակը.
 
Հայտնի է, որ առավել երիտասարդ մաշկը կոլագենային թելերի հաշվին  արագ է վերականգնվում: Պարզապես սեղմեք ափի հետին մակերեսի մաշկը 5 վայրկյան շարունակ և բաց թողելուց հետո հաշվեք՝  որքան ժամանակում է  վերադառնում բնական գույնը: 5վրկ.՝  30տ. փոքր, 8վրկ.-ից ավելի՝ շուրջ 40տ.,10վրկ.-ից ավելի՝  50տ.,15վրկ.-ից ավելի՝ 60տ.:

Նույն շարքից