Հոգեբանի անկյուն 

Պայքարում ենք անվճռականության դեմ

analitik.am
Անվճռականության արմատները ձգվում են անինքնավստահություն և առկա խնդիրների պատճատով անհանգստանալու հակվածություն: Որպեսզի հաղթահարնեք անվստահությունը, պետք է սովորենք վստահել սեփական զգացողություններին և հիշել՝ երբեմն կարևորն այն չէ, թե ինչ ենք անում, այլ այն, թե ինչպես ենք դա անում:
 
Երկու տարբերակն էլ այնքան էլ վատը չեն
 
Երբեմն մեզ թվում է, որ ճիշտ որոշում կայացնելը կյանքի և մահվան հարց է: Մենք մտածում ենք, որ ընտրության տարբերակներից մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ: Շատ հաճախ դա մոլորություն է: Կարևորն այն է, թե ինչպես ենք օգտագործում մեր ընտրությունը: Օրինակ՝ Դուք պետք է ընտրեք, թե ուր գնաք երեկոյան: Քանի դեռ Դուք դրական եք տրամադրված, ուր էլ գնաք, կլինի ուրախ: Եթե Դուք միշտ անհանգստանաք Ձեր որոշման ճիշտ լինելու մասին, ապա բավարարված չեք լինի, նույնիսկ եթե կատարեք ճիշտ ընտրություն:
 
Աշխատեք ինքնավստահության վրա
 
Անվստահությունը հաճախ առաջանում է նրանից, որ մենք կասկածում ենք մեր ընդունակություններին: Օրինակ՝ Դուք ցանկանում եք միանալ սպորտային թիմին, բայց վստահ չեք, որ խաղում եք բավական լավ: Դուք սկսում եք կռվել Ձեզ հետ, թե արդյո՞ք արժե ռիսկի դիմել: Այդպիսի իրավիճակում պետք չէ անհանգստանալ հնարավոր սահմանափակումների համար: Եթե անտեսեք Ձեր ավելորդ անհանգստությունը, ավելի հեշտ կլինի անել նոր ընտրություն:
 
Մի´ մտահոգվեք նրա համար, որ ուրիշները ձեզանից այլ արարքներ են սպասում: Բոլորս հանդիպել ենք մնան իրավիճակի՝ ինտուիցիան հուշում է՝ ինչպես վարվել, բայց մենք սկսում ենք մտահոգվել, թե ուրիշներն ինչ կասեն: Կարելի է լսել բոլոր խորհուրդները, բայց եթե Դուք զգում եք, որ Ձեր որոշումը  ճիշտ է, վարվեք, ինչպես ցանկանում եք:  Հասարակության կարծիքին չափից ավելի նշանակություն մի տվեք. դա Ձեր իսկ կյանքն է:
 
Խոսեք ընկերոջ հետ
 
Լինում է, որ անվճռականությունը աճում է և աճում, և հնարավոր չէ ինքնուրույն ընտրություն կատարել: Այս դեպքում  կարող եք խոսել մտերիմ ընկերոջ հետ: Մի´ խնդրեք նրանից որոշումներ կայացնել Ձեր փոխարեն, նույնիսկ նրանից մի´ հարցրեք խորհուրդ: Դրա փոխարեն՝ մանրամասն նկարագրեք իրավիճակը: Երբ Դուք հարցին նայում եք այլ տեսանկյունից, առավել հեշտ է լինում որոշում կայացնելը: Եղե՛ք վճռական, և ամեն ինչ լավ կլինի:

Նույն շարքից