Հոգեբանի անկյուն 

Երկվորյակ քույրերը միանման երազներ են տեսնում

analitik.am

Ամեն ամառ՝ սկսած 2009-ից, իսլանդացի երկվորյակ Էռնա ու Գրեֆնա քույրերին այցելում է ճապոնացի լուսանկարիչ Արիկո Ինաոկան: Նրանք ծանոթացել են 2006-ին, երբ 6-ամյա երկվորյակները գնացել էին մասնակցելու ֆոտոքասթինգի, հայտնում է bigpicture.ru-ն:

Լուսանկարիչը վավերացնում է նրանց դեռահասության տարիները ու հուսով է նախագիծը շարունակել մինչև նրանց 16 տարին լրանալը՝ ձգտելով ցույց տալ նրանց յուրահատուկ կապը:

«Նրանք միշտ միասին են, գրեթե երբեք կոնֆլիկտ չեն ունենում: Նրանք ինձ ասել են, որ երբեմն տեսնում են միանման երազներ»,- ասել է նկարիչը:

Նույն շարքից